ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մասնագիտությունները՝ ըստ աստղակերպի նշանի
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3939 | 20:00 Ավելացրեց: Moder-003

Եթե Ձեզ դուր չի գալիս Ձեր աշխատանքը և այն, ինչով զբաղվում եք, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք Ձեր տեղում չեք: Մասնագիտության հորոսկոպի օգնությամբ Դուք կարող եք իմանալ, թե ինչպիսի գործունեությունը Ձեզ կգրավի, կհրապուրի և կբերի արժանի աշխատավարձ:

Հրե տարերքի մասնագիտությունները (Խոյ, Աղեղնավոր, Առյուծ): Մասնագիտության մեջ Կենդանակերպի այս նշանների սկզբունքը գործողությունն է, ակտիվությունը և եռանդը: Միապաղաղ աշխատանքը միանգամից բացառվում է: Հրե մարդիկ ի ծնե առաջնորդներ են: Նրանք կարողանում են և սիրում են ղեկավարել և զբաղվել ինչ-որ բան կազմակերպելով: Միևնույն ժամանակ, նրանք շատ տաղանդավոր են և կարող են իրենց լավ դրսևորել արվեստում: Բացի այդ, Հրե տարերքի ներկայացուցիչներից շատերը ֆիզիկապես շատ դիմացկուն են և կարող են դառնալ օլիմպիական չեմպիոն:

Մասնագիտություններն ըստ հորոսկոպի՝ Հրե տարերքի համար. սպորտսմեն, իրավապահ մարմինների աշխատակից, ղեկավար, մենեջեր, մասնագիտություններ` կապված արվեստի հետ, դիզայներ, իրավաբան, ուսուցիչ:

Ջրի տարերքի մասնագիտությունները (Խեցգետին, Ձուկ, Կարիճ): Ըստ հորոսկոպի՝ այս տարերքի ներկայացուցիչներն ապրում են էմոցիաներով, զգացմունքներով և զգացողություններով: Նույնիսկ աշխատանքի մեջ նրանք ամեն ինչ անցկացնում են իրենց ներաշխարհի միջով: Ջրի մարդիկ ստեղծագործ մարդիկ են: Բացի այդ, նրանց հրապուրում է չհայտնագործվածն ու խորհրդավորը, և հենց դրա համար էլ նրանք հաջողությամբ իրագործում են իրենց պոտենցիալը գիտության մեջ:

Չի կարելի մոռանալ այս տարերքի ներկայացուցիչների գլխավոր հատկանիշներից մեկի` լսելու, կարեկցելու և խոսքով օգնելու ընդունակության մասին: Մասնագիտություններն ըստ հորոսկոպի՝ Ջրի տարերքի համար. աշխատանք` կապված արվեստի հետ, ուսուցիչ, դաստիարակ, սոցիալական աշխատող, բժիշկ, անասնաբույժ, հոգեբան, գիտնական, արարողական ծառայությունների աշխատող, անվտանգության ծառայության աշխատակից:

Օդի տարերքի մասնագիտությունները (Ջրհոս, Կշեռք, Երկվորյակներ): Այս տարերքի մարդիկ, որպես կանոն, շատ շարժուն են և ակտիվ: Նրանց համար կարևոր է շարժումը, զարգացումը և ինֆորմացիայի փոխանակությունը: Միօրինակությունը, տպավորությունների բացակայությունը նրանց շատ է հոգնեցնում: Նրանք միշտ պատրաստ են նվաճել հաջողության նոր գագաթներ, և, եթե կա այդպիսի հնարավորություն, նրանք միշտ դա օգտագործում են:

Մասնագիտություններն ըստ հորոսկոպի` Օդի տարերքի համար. ստեղծագործական և գիտական գործունեություն, առևտուր, գովազդ: Նրանք կարող են դառնալ գերազանց խորհրդականներ, լրագրողներ և գրողներ: Կարող են մեծ հաջողության հասնել իրավագիտության մեջ, հատկապես՝ Կշեռքները: Հաջողություն կբերեն նաև այնպիսի մասնագիտությունները, ինչպիսիք են ծրագրավորումը և վեբ-դիզայնը: Կարող են լինել նաև լավ հոգեբաններ:

Հողի տարերքի մասնագիտությունները (Կույս, Այծեղջյուր, Ցուլ): Աշխատանքում այս տարերքի շատ ներկայացուցիչների համար գլխավորը կայունությունն է: Նրանց համար լավագույն աշխատանքը կլինի այն, ինչը կապված է արժեքների, գումարի և բիզնեսի հետ: Նրանց չի վախեցնում աշխատանքի մեծ ծավալները և միապաղաղ գործունեությունը: Կենդանակերպի այս նշանի մարդիկ ամեն գործի վարպետ են և նրանց դուր է գալիս ձեռքի աշխատանքը: Բացի սրանից, շատերին դուր է գալիս նաև աշխատանքը հողի հետ:

Մասնագիտություններն ըստ հորոսկոպի` Հողի տարերքի համար. հաշվապահ, տնտեսագետ, բանկային աշխատող, ֆերմեր, այգեգործ, ապահովագրական աշխատող, բժիշկ, վարսավիր, ոճաբան, ճարտարագետ, գիտական աշխատող, նախագծող:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3939 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6