Մարտի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3627 | 19:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ համար ամսվա սկիզբը կարող է կապված լինել մասնագիտական գործունեության մեջ մեծ հաջողության հետ: Դիրքերն ամրապնդելու և այն խնդիրները լուծելու հնարավորությունը կունենաք, որոնց պատճառով ձեր մասնագիտական աճը հարցականի տակ էր հայտնվել: Շատ Խոյերի կօգնի դիտող լինելը: Այդ հատկանիշի շնորհիվ նրանք մյուսներից շուտ կնկատեն պիտանի տեղեկատվությունը: Կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Մարտի սկզբին սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ նույնիսկ սիրային բնույթ ստանալ: Մարտի երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Հաճախ դուք պարզապես հաջողակ կլինեք, շատ բան ինքն իրեն հաջող կդասավորվի: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ վարվել, երբ արժե նախաձեռնող լինել: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք սկսած գործերն ավարտին կհասցնեք: Շրջապատողների մոտ դա հարգանք կառաջացնի: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Չարժե հուզվել, եթե մարտի առաջին կեսին ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա: Կարող են խախտվել ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունները: Չի բացառվում՝ ձեզ հուսախաբ անեն մարդիկ, որոնց նախկինում անսահման վստահում էիք: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և շատ բան, ինչ չէր հաջողվում անել ամսվա սկզբին, կհաջողվի ավելի ուշ անել: Հավանական են անսպասելի լուրեր, որոնք կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն: Կարևոր կլինի հնին չկառչելն ու լավատեսությամբ առաջ նայելը: Մարտի երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածում աստղերի աջակցության վրա կասկածելու առիթ չի լինի. աշխատանքը ձեռքից կգա, ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի: Հետաքրքիր առաջարկների պակաս չի լինի, այդ թվում՝ այնպիսի, որոնք կարող եք առանց երկար մտածելու ընդունել: Շատ բարենպաստ շրջան է անձնական հարաբերությունների տեսնակյունից: Այստեղ շատ բան դեպի լավը կփոխվի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Փոքրիկ տհաճություններ երբեմն կլինեն, բայց մարտն ընդհանուր առմամբ շատ հաջող կդասավորվի: Շատ հարցերում հաջողակ կլինեք, բաց չեք թողնի իրադարձությունների բարենպաստ ընթացքից օգտվելու հնարավորությունը: Հնարավորություն կունենաք պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց շուրջ վերջերս դուք և ձեր մտերիմները շատ էիք մտորում: Աշխատանք սովորականից շատ կլինի: Այդ ամենը ձեզ չի վշտացնի, քանի որ ձեր ջանքերն առատ կվարձատրվեն: Սակայն հանգստի մասին էլ չարժե մոռանալ: Հանգստանալու համար փոքրիկ դադարներ վերցրեք, իսկ եթե պայմանները թույլ տան՝ կարճատև արձակուրդ վերցրեք. դա կօգնի երկար ժամանակով էներգիայով լիցքավորվել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ինչպես նաև իրադարձություններ, որոնք թույլ կտան դեպի լավը փոխել սիրելի մարդու հետ հարաբերությունները: Չեն բացառվում մտերիմներից մեկի հետ կապված լավ նորությունները: Նոր ծրագրեր կունենաք, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր ողջ ընտանիքի համար: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մարտի սկիզբը շատ արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Հարմար ժամանակ է և՛ օգտակար գործերի, և՛ ուսման, և՛ կարևոր խնդիրները լուծելու համար: Դուք լուրջ և մանրուքներին ուշադիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Նշանի շատ ներկայացուցիչների կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ սխալներ չեք անի, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Ամսվա առաջին օրերին լավ է ինքնուրույն գործեք, իսկ հետո կգա մի շրջան, որը հարմար կլինի ջանքերը միավորելու, համատեղ նախագծերին մասնակցելու համար: Չի բացառվում՝ հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաք, որոշ Խեցգետիններ նոր աշխատանք կգտնեն: Դուք շատ բան պիտի սովորեք. դա իսկապես գրավիչ կլինի: Ամսվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կտան, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, հաշտ կլինեք իրար հետ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անհանգստանալու կարիք չկա: Դուք կզգաք աստղերի աջակցությունն ու չեք կասկածի դրա վրա, նույնիսկ եթե ինչ-որ բան անհաջող դասավորվի: Ինտուիցիան ձեզ չի խաբի. իրադարձությունների զարգացումը հաճախ հաջող կլինի ձեզ համար, չնայած՝ սկզբում այդպես չի թվա: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք հետաքրքիր մտքեր կտան: Ժամանակը զուր մի վատնեք: Եթե լավ գաղափարներ ունենաք, դրանք կյանքի կոչելուն արժե այնքան արագ անցնել, որքանով որ թույլ կտան պայմանները: Իսկ ահա երկար զրույցներից ու քննարկումներից լավ է խուսափել: Դրանցից օգուտ քիչ կլինի, իսկ ահա վնասը չի բացառվում: Շատ Առյուծների համար մարտը ռոմանտիկայի ամիս կլինի: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կոգեշնչի և թև կտա ձեզ, կօգնի կյանքը լրիվ նոր լույսի ներքո տեսնել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այս ամիսը կարևոր կլինի ձեզ համար: Այն կյանքի բոլոր ոլորտներում մեծ փոփոխություններ կարող է բերել: Չի բացառվում՝ մարտյան իրադարձությունների արդյունքում նորովի նայեք շատ բաների, փոխվեն ձեր ծրագրերն ու առաջնահերթությունները: Կարող եք նոր բան սովորել: Ստացված գիտելիքները շուտով օգտակար կլինեն: Չի բացառվում ծանոթությունը մարդկանց հետ, որոնց փորձն ու գիտելիքները կօգնեն ձեզ խուսափել սխալներից, գլուխ հանել բարդ գործերից: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից, սթրեսային իրավիճակներից: Հիմա արժե ինքներդ ձեզ հոգատարությամբ վերաբերվեք, հետևեք ձեր առողջությանը: Աշխատեք գոնե ժամանակավորապես հրաժարվել վնասակար սովորույթներից. դուք ձեզ միանգամից ավելի առույգ կզգաք: Տանը հոգսեր սովորականից շատ լինեն: Մտերիմները հաճախ օգնության կարիք կունենան, և դուք կփոխեք ձեր ծրագրերը այն ցուցաբերելու համար: Հավանական են չծրագրված ծախսեր՝ կապված կենցաղը կազմակերպելու հետ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մարտի սկզբին հնարավոր են դժվարություններ: Չի բացառվում՝ շատ գործեր ավելի բարդ լինեն, քան սպասում էիք, և մտածած ամեն ինչ չէ, որ կարելի լինի կյանքի կոչել: Համբերատար եղեք և մի հուսահատվեք. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Հնարավոր են չծրագրված ծախսեր: Միայն ձեզանից կախված կլինի՝ արդյոք դրանք արդարացված կլինեն: Մտերիմների հետ հարաբերությունները հարթ չեն դասավորվի: Ցանկացած կարևոր զրույցի, լուրջ հարցերի քննարկման համար ամենահարմարը մարտի կեսն է: Այդ հատվածում կարող եք ողջ ընտանիքի հետ կապված որոշումներ ընդունել: Շատ բան նրանից, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք, ակներև կդառնա: Դա կօգնի վստահություն ձեռք բերել, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: Մարտը շատ հաջող կավարտվի: Ամսվա վերջին օրերը կուրախացնեն նոր հնարավորություններով, թույլ կտան կյանքի կոչել փառասիրական ծրագրերը: Կաճեն եկամուտները, հավանական են շահավետ գործարքներ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամսվա սկիզբը կստիպի հուզվել: Հաճախ խոսքը լուրջ խնդիրների մասին չի լինի, այլ չափից դուրս մեծ ակնկալիքների, որոնց կհետևեն հիասթափությունները: Այն Կարիճները, որոնք իրատես կլինեն, ավելի հեշտությամբ կպահպանեն հավասարակշռությունը: Լավ է կենտրոնանաք նրա վրա, ինչը կախված է ձեզանից: Երբ ինքնուրույն եք գործում, այլ ոչ թե հույս դնում ուրիշի աջակցության վրա, հաջողության հասնելու շանսերն էլ մեծանում են: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ամսվա կեսը բացառապես հաջող է մասնագիտական տեսանկյունից: Դուք հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր դիրքերն ու մասնագիտական աճի հասնել: Ձեր գաղափարներն աջակցություն կստանան, ընդ որում՝ համախոհների թվում կլինեն շատ ազդեցիկ մարդիկ: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դրանք ավելի ջերմ ու վստահելի կդառնան, իսկ շատ տարաձայնություններ ու վեճեր կմնան անցյալում: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ հաջող կլինի ամսվա առաջին կեսը: Ժամանակը զուր մի վատնեք շանս կա՝ հասնեք վաղուց դրված նպատակներին, և ցավալի կլիներ այն կորցնելը: Շատ Աղեղնավորների կօգնեն հին ծանոթները: Համատեղ գործունեությունը օգուտ կտա հարաբերություններին, կօգնի մոռանալ տարաձայնությունների ու վեճերի մասին: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, դուք ավելի մեծ ուշադրությամբ կվերաբերվեք իրար, անցյալում կթողնեք դժգոհություններն ու մեղադրանքները: Այդ հատվածում հատկապես լավ լեզու կգտնեք սիրելիի հետ: Ապագայի ընդհանուր ծրագրեր կհայտնվեն: Մարտի վերջը լավ գաղափարների ժամանակ է, որոնք իագործելու հնարավորությունը կոգեշնչի ձեզ: Կընդլայնվեն շփման շրջանակները, նոր ծանոթներ կհայտնվեն: Դուք կհանդիպեք ամենատարբեր մարդկանց հետ, նրանցից շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամսվա սկիզբը բարենպաստ կլինի: Նրա առաջին օրերը ոգեշնչող իրադարձություններ ու լավ նորություններ կբերեն: Այս հատվածը հարուստ կլինի նոր հնարավորություններով, և դուք կաշխատեք դրացից ոչ մեկը բաց չթողնել: Հաճախ հաջող կլինեն փորձարկումները: Ձեր շատ որոշումներ, այդ թվում՝ նրանք, որոնք պայմանների ազդեցության տակ կընդունեք, ճիշտ դուրս կգան: Հնարավորություն կունենաք մեռյալ կետից շարժել կարևոր, բարդ ու խճճված գործերը: Օրվա երկրորդ կեսը նույնպես իր ձևով լավը կլինի: Այն ավելի հանգիստ կանցնի, հանգստանալու, ուժերը վերականգնելու, վերջին ժամանակների իրադարձությունների շուրջ մտորելու հնարավորություն կտա: Գործերը կքչանան, ազատ ժամանակը՝ կշատանա: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ընկերները. նրանք կարող են հետաքրքիր առաջարկներ անել, որոնցից չեք ուզենա հրաժարվել: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ վառ, հագեցած ամիս է սպասվում, որը զարմանալի իրադարձություններով լի կլինի: Մարտը ձանձրալի անվանել չի կարելի. այն անակնկալներ կբերի: Հավանական են փոփոխութուններ կյանքի բոլոր ոլորտներում, հաճախ տեղի կունենա հենց այն, ինչ չէիք սպասում: Պատրաստ եղեք իմպրովիզներ, փորձարկումներ անել ու արագ որոշումներ ընդունել: Դա միշտ չէ, որ հեշտ կլինի, բայց հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Մարտին ստացած փորձն ավելի ուշ ձեզ դեռ շատ պետք կգա: Ամիսը հարմար է կարևոր ֆինանսական հարցերը լուծելու, լուրջ գործարքներ կնքելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին, մանրուքների վրա չեք շեղվի, պատրանքներ չեք կառուցի, իրատեսորեն կգնահատեք ձեր հնարավորություններն ու ձեզ վրա այնպիսի պարտավորություններ չեք վերցնի, որոնք կատարելը բարդ կլիներ: Ամսվա վերջին օրերին հնարավոր են անսպասելի իրադարձություններ: Դրանք կարող են լրջորեն փոխել ձեր ծրագրերը, օգնել լրիվ նոր ուղղությամբ տրամադրվել: Չի բացառվում՝ որոշեք կյանքի նոր փուլ մտնել ու չեք զղջա դրա համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործերը հնարավորինս շուտ ստանձնեք: Մարտի առաջին օրերը շատ լավն են հին ծրագրերի իրագործմանն անցնելու, վաղուց մտածածն անելու համար: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հաճախ կօգնեն հին ծանոթները, որոնց աջակցությամբ կարող եք արագ հասնել ձեր նպատակներին: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Մարտի կեսին հավանական են ձգձգումներ գործերում, ցավալի թյուրմացություններ, պատահարներ, որոնք կշեղեն ձեզ կամ խոչընդոտներ կառաջացնեն ձեր ծրագրերն իրագործելիս: Կարևոր է չվշտանաք, քանի որ դրական փոփոխությունները շատ հավանական են: Իսկ եթե համառ ու հնարամիտ էլ լինեք, ապա շուտով կհասկանաք, թե ինչպես կարելի է հասնել դրված նպատակներին: Մարտի վերջին հնարավոր են չծրագրված, բայց շատ հաճելի ծախսեր: Այդ հատվածում չեն բացառվում աշխատանքի հետաքրքիր առաջարկները: Նշանի որոշ ներկայացուցիչների արագ մասնագիտական աճ է սպասվում: |
|