Մարտի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1079 | 21:00 | |
Մարտի 8-ը կիսում են լուսնային երկրորդ ու երրորդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է մինչև 08:12-ը, պետք է ուշադիր լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտուր անելու, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցությունը: Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 08:12-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Ակտիվությունն իր ներսում պահող մարդն այսօր կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտական արվեստներով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սիրո ու հնազանդության օր է: Խորհուրդ է տրվում աշխատել, շարժման մեջ լինել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Ուտելիքը պետք է թեթև լինի ու լավ բույր ունենա: Կերակուրների մեջ շատ կանաչի օգտագործեք: Երազներ չտեսնելն այսօր բարի նշան կլինի: |
|