ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 921 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 8-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:30-ը, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելն ու հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար, խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժությունները, յոգան:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 05:30-ից, միայնության, կենտրոնացվածության և երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:


Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործունեության մեջ լինել, աշխատել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել և զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության և բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը, քորոցները կորցնելը և եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի և թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 921 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2