Մարտի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1167 | 21:00 | |
Մարտի 7-ը կիսում են լուսնային առաջին ու երկրորդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 23:27-ից՝ Խոյի: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է մինչև 07:57-ը, պետք է հատուկ ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ է հոգեպես հանգստանալն ու պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Ձեր ուժերն ու արարքները սխալ գնահատելը նշմարելի կորուստների կհանգեցնի: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:57-ից, պետք է կրկին ուշադիր լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտուր անելու, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցությունը: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է: Խորհուրդ է տրվում կյանքի ուղի ընտրել, հետևել ինտուիցիային, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Նախապատվությունը տվեք թեթև, բուսական սննդին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ է շատ երազներ տեսնելը: |
|