Մարտի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1147 | 21:00 | |
Մարտի 6-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 12:27-ից՝ Առյուծի: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:27-ը, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշան կլինի կոտրված սպասքը, իսկ հեղուկի թափվելը միայնության, տառապանքի նշան կլինի: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր խմեք: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 13:27-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտեստներ ու տան, տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ձևավորված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կաշխատեն դեղերը: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցությունները, ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալը: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, անկումները, կոտրվածքները, եթե քամին ինչ-որ բան քշի-տանի ձեռքից: Նախապատվությունը տվեք ոչ վառ, խամրած գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը: |
|