ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1207 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 5-ը կիսում են 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:17-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ ու ուշադիր եղեք: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 12:17-ից, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշան կլինի կոտրված սպասքը, իսկ հեղուկի թափվելի միայնության, տառապանքի նշան կլինի: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր խմեք:


Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Այսօր կարող եք հանդիպել ճակատագրով ձեզ հետ կապված մարդկանց: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելն ու փչանալը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան կործանի: Վատ նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողի գույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1207 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3