Մարտի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1029 | 21:00 | |
Մարտի 4-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:07-ը, անկեղծության, բացահայտումների, պարտքերից ազատվելու, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է լինելը տանը, զբաղվել տնային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են մեծամտությունն ու հպարտությունը: Խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել տեսողությունը: Խուսափեք միս ուտելուց: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 00:07-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ստեղծագործ, ակտիվ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Ֆիզիկական վարժություներ արեք, ժամանակ անցկացրեք մաքուր օդին: Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա զղջալու, սխալներն ուղղելու ժամանակ է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին մաքուր երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն մաշկի քորը, եղունգը կոտրելը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան կողմ: Մեռած նախնիներին կամ սրբերին երազում տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի: |
|