Մարտի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1654 | 21:00 | |
Մարտի 30-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:41-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով է պատված եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացած իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները, բայց հիվանդացածներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 08:41-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը լավն է վիրահատությունների ու ատամնաբույժին այցելելու համար: Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Օրվա գույներն են մոխրագույն ու կանաչը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Սննդի հարցում նախապատվությունը տվեք քաղցր հյութերին ու կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Լավ կլինի երազում կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Ցանկալի չէ կրակ տեսնելը: |
|