Մարտի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1120 | 21:00 | |
Մարտի 2-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 22:06-ից՝ Ջրհոսի: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է մինչև 05:54-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է ինքնահայեցողությամբ զբաղվելը, հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խոհեմ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 05:54-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, ժամանակ են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է ծախսել ողջ էներգիան ու ուժերը: Բարենպաստ է կյանքը և մարդկանց ճանաչելուն ձգտելը, իրականությունը իրատեսորեն գնահատելն ու դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութերի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, երկար ու առանց հանգստի աշխատելը: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա լուրջ, հզոր ու քննադատական օր է: Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Բառերի հետ այսօր զգույշ պետք է լինել: Խորհուրդ չի տրվում ուտեստներ պատրաստել, գործեր պլանավորել կամ ավարտել: Այսօր ամուսնություն կնքել էլ խորհուրդ չի տրվում: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: |
|