ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1348 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 29-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է մինչև 03:53-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, մեդիտացիա անելը, սովորելը, սեփական արմատներն ուսումնասիրելն ու արխիվային աշխատանքներ անելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապեր հաստատել նույնպես խորհուրդ չի տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 03:53-ից, պետք է ձեր մեջ ճնշեք վախը: Չի կարելի անգործության մատնվել, չեն խրախուսվում նաև սեռական կապերն ու սիրախաղերը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, բնակարանը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին, խուսափեք միս ուտելուց: Այսօր կարող են սրվել սեռական հիվանդությունները: 



Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործական պոտենցիալը բացահայտելու հետ: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Կարող եք այրել հինն ու անպիտանը: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի կամ նյութերի հետ աշխատելիս: Նախապատվությունը տվեք տաք, արագ յուրացվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Շատ լավ կլինի, եթե առույգ ու ուրախ արթնանաք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1348 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4