ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1607 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 28-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:56-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, աշխատել շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, այգում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 07:56-ից, սկզբունքները և մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր ուշադիր պետք է լինեք սննդին: Պետք է կուշտ լինեք, բայց շատակերությամբ էլ չզբաղվեք: Ձեզ մի զրկեք սիրելի ուտելիքներից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին: 


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր մակարդակի բարձրանալու, կերպափոխության օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն երկնքի, էլեկտրականության հետ կապված նշանները: Վատ նշան կլինի անազատության, կախվածության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից, որոնք կարող են իրենց ձգել բացասականը: Նախապատվությունը տվեք հյութեղ գույներին, դրանց համադրությանը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտյան մոտ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1607 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5