ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1141 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 28-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է մինչև 03:03-ը, լավ է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, սեփականությունից հրաժարվելու համար: Սա հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու օր է: Ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է սպորտային մրցումների, քննությունների, պրոֆեսիոնալիզմը փորձելու համար: Նոր աշխատանք փնտրել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ սարքելը, միայնակ մնալը, ծանր աշխատանք կատարելն ու ուժասպառ լինելը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 03:03-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, մեդիտացիա անելը, սովորելը, սեփական արմատներն ուսումնասիրելն ու արխիվային աշխատանքներ անելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապեր հաստատել նույնպես խորհուրդ չի տրվում:



Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա հնից ու անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել: Լավ կանցնեն նաև վիրահատությունները: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե առավոտյան մոտ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1141 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4