ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 892 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 28-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 08:22-ից՝ Կշեռքի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:31-ը, մարմնային գայթակղությունների օր է, այնպես որ՝ պիտի չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրներ լուծելը: Խուսափեք խնձոր ուտեուց, նախապատվությունը տվեք հատիկավորներին և ճապոնական խոհանոցի ուտեստներին:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 18:31-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում են տանում: Բարենպաստ է մաքրությամբ օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելը, ինքնակատարելագործվելը: Անբարենպաստ է կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելը, չի կարելի թռչուններ սպանել: Խուսափեք վիճելուց, ագրեսիա, նախանձ դրսևորելուց: 


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու երիտասարդացման, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների և արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի հետ: Վատ նշան կլինի կախվածության, անազատության զգացումը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք հյութեղ գույներին: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազանությանը, նոր բան փորձեք; Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտյան մոտ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 892 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3