ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1437 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 27-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 17:07-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է մինչև 02:01-ը, բացահայտումների, անկեղծության օր է: Սա հոգևոր կերպափոխման, պարտքերից ազատվելու, լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով: Դիետա սկսելու համար լավագույն օրն է: Խուսափեք միս ուտելուց ու մի ծանրաբեռնեք տեսողությունը: 



Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 02:01-ից, լավ է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, սեփականությունից հրաժարվելու համար: Սա հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու օր է: Ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է սպորտային մրցումների, քննությունների, պրոֆեսիոնալիզմը փորձելու համար: Նոր աշխատանք փնտրել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ սարքելը, միայնակ մնալը, ծանր աշխատանք կատարելն ու ուժասպառ լինելը:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու օր է: Լավագույն օրն է սիրո, ստեղծագործական նախաձեռնությունների համար: Խորհուրդ է տրվում ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը: Կարող եք օրը նաև տանից դուրս անցկացնել, բաղնիք գնալ: Կաթ ու հյութեր խմեք: Բարի կլինեն բույսերի ու պտուղների հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1437 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6