ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1330 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 25-ը համապատասխանում է լուսնային 19-րդ օրվան: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 09:05-ից՝ Աղեղնավորի: 

Լուսնային 19-րդ օրը ծանր ու բավականին վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է հեշտությամբ թակարդն ընկնել: Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքել, կարևոր որոշումներ ընդունել, բանակցություններ վարել: Հոգեպես անկայուն մարդկանց համար կրիտիկական օր է:



Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Սա կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Նախապատվությունը տվեք արմատապտուղներին, հատիկավորներին ու շիլաներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1330 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5