Մարտի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1024 | 21:00 | |
Մարտի 25-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:01-ը, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, ջուր, հյութեր շատ խմեք: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 14:01-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտելիք պատրաստելու, տան համար իրեր կուտակելու, ձեռք բերելու, պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր են, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի և թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Սննդի հարցում նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները: |
|