ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 991 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 24-ը կիսում են լուսնային 11-րդ և 12-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 00:56-ից՝ Առյուծի:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:39-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Ցանկացած գործ անելիս զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործելու համար վատ օր է:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 12:39-ից, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, ջուր, հյութեր շատ խմեք:


Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, սպասել երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցը կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Խորհուրդ են տրվում կծու ուտեստները: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ լուծվելու են թշնամու հետ խնդիրները: Լավ է երազում ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 991 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3