Լուսնային

Մարտի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մարտի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը




Մարտի 22-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:45-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ ագրեսիվությունը, նախանձը, դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, լուսավորման, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Այսօր շատ կարևոր կլինի հոգեպես հանգիստ ու ներդաշնակ լինելը: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և այլ կարևոր գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել ու զբաղվել ինքնակատարելագործմամբ: Խուսափեք վիճելուց, ագրեսիա դրսևորելուց, նախանձելուց: 



Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 20:45-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, ուրախության, պտղաբերության օր է: Օրվա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել գլուխն ու զգուշությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակեպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 2-րդ օրն է: Գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, նոր գաղափարների, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները փոխարինել նորով: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով: Խուսափեք ալկոհոլից: Նախապատվությունը տվեք պինդ կերակուրներին: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:


Նմանատիպ Նյութեր

    ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

    Loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: