Մարտի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1488 | 21:00 | |
Մարտի 21-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 15:33-ից՝ Ձկների: Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:21-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդու տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 06:21-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիայով զբաղվելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Լավը կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության հետ, որը համադրված կլինի լրջության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախագծեր սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, ձանձրանալ ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը. դրանք բարի նախաձեռնությունների նշան կլինեն: Լավ նշան կլինի առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռված իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վարդագույնն ու սպիտակը: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Կարկանդակներ թխեք, հյուրասիրեք հյուրերին: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը: |
|