ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1134 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 1-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է մինչև 05:08-ը, ընտրություն ու եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կբերեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: 



Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 05:08-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է ինքնահայեցողությամբ զբաղվելը, հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խոհեմ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, կարգուկանոն հաստատել, տանը մաքրություն անել, պարզել հարաբերությունները, անցնել աշխատանքի, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Երազները կոնկրետ բնույթ կկրեն ու մոտ օրերս իրականություն կդառնան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1134 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5