ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 881 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 1-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:03-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կստեղծվեն, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, փորձեք ձեզ կողքից դիտել, հրաժարվել ցածր բնազդներից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության և վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպատ է ծրագրելը, մարդկանց պիտակավորելը:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 21:03-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա օրենքին, ծիսակարգին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, տանը մաքրություն հաստատել, հարաբերություններ պարզել, անցնել աշխատանքի, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, հայելու, ափսեների կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, աղի, կծու, դառը ուտեստներին, հեղուկ քիչ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն և մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 881 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2