ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1287 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 19-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 04:41-ից՝ Կույսի:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է մինչև 16:18-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր հաստատելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալն իմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտեստներ ու տան, կենցաղի համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, հարաբերություններում ինչ-որ բան փոխելը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 16:18-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Կատարելագործման նոր փուլին անցնելու ժամանակն է: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի: Հնարավոր են տրամադրության անկումներ:



Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, հույսը դնել երջանիկ պատահականության վրա: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը թշնամուն հաղթելու նշան է: Լավ է երազում ձեզ ակտիվ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1287 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/10