Մարտի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 896 | 21:00 | |
Մարտի 18-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:28-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Օրը կարող եք նաև ճանապարհին անցկացնել: Ուշադիր եղեք սնվելու հանդեպ, այսօր կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց պետք է խուսափել շատակերությունից: Սոված մնալ էլ խորհուրդ չի տրվում: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին, աղիներին, ստամոքսին: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 08:28-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքն ամբողջովին պարզ կամ լրիվ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան: Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ նախագծեր ու դատական գործընթացներ սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի հետ կապված երազները կշիռ կունենան: |
|