Մարտի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 899 | 21:00 | |
Մարտի 17-ը կիսում են լուսնային 4-րդ և 5-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:15-ը, լավ է անցկացնել միայնության մեջ և շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 08:15-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Օրը կարող եք նաև ճանապարհին անցկացնել: Ուշադիր եղեք սնվելու հանդեպ, այսօր կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց պետք է խուսափել շատակերությունից: Սոված մնալ էլ խորհուրդ չի տրվում: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին, աղիներին, ստամոքսին: Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի, եթե ամբոխի մեջ ձեր անունը լսեք, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով կանչեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսների, մեքենաների, տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն: |
|