Լուսնային

Մարտի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մարտի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը




Մարտի 16-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: 

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է կեսգիշերից մինչև 12:11-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հարազատներին հյուր կանչել, առևտուր անել, գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ ընթացք կստանան տուն կառուցելու կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճանապարհորդելը:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 12:11-ից, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս պետք է ուշադիր ու զգույշ լինել: Զգույշ եղեք նաև միջատների հետ շփվելիս: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, վտանգավոր աշխատանք անելն ու միջատներ սատկացնելը: 



Այսօր արևային առաջին օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, տոնի, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա համար պլաններ կառուցել: Ցանկացած ստեղծագործ նախաձեռնություն լավը կլինի: Կարող եք նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, ձանձրույթին տրվել ու շտապել: Այսօր լավ նշան կլինի առավոտյան թռչունների երգը լսելը: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել ու հյուրասիրել հյուրերին: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը:


Նմանատիպ Նյութեր

    ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

    Loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: