ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 797 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 16-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 13:56-ից՝ Ցուլի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:04-ը, ակտիվ պայքարի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելը, մետաղի հետ աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 08:04-ից, լավ է անցկացնել միայնության մեջ և շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:


Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը. դա բարի նախաձեռնությունների նշան կլինի: Լավ նշան կլինի նաև առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Կարկանդակներ թխեք, կերեք և հյուրասիրեք մյուսներին: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 797 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2