Մարտի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1364 | 21:00 | |
Մարտի 15-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 00:48-ից՝ Խեցգետնի: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է մինչև 11:11-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինեք, ամեն քայլն անելիս լավ կշռադատեք: Այսօր շատ օգտակար կլինի այն մարդուն ներելը, ով վիրավորել է ձեզ: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար: Սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր կպատժվի և դրա հետևանքները սարսափելի կլինեն: Այսօր կսրվեն վախերն ու սուիցիդալ հակումները: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 11:11-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հարազատներին հյուր կանչել, առևտուր անել, գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ ընթացք կստանան տուն կառուցելու կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճանապարհորդելը: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա բարեգործության, փայլի, ժամանակի հանդեպ տարած հաղթանակի օր է: Խուսափեք ավելորդ զրույցներից, ակտիվ գործերից, մեծ մաքրությունից: Նախապատվությունը տվեք սառը ուտեստներին, կաթին ու կաթնամթերքին: Կարող եք դիետա սկսել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: |
|