ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 870 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 15-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:54-ը, կրկին հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 07:54-ից, ակտիվ պայքարի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելը, մետաղի հետ աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը սնունդը, կաթնամթերք, կաթ ու հաց օգտագործեք: Լավ է երազներ չտեսնեք, հնարավորության դեպքում քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 870 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3