ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 985 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 13-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ և 1-ին օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:34-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Մի կողմ վանեք կպչուն մարդկանց և կպչուն մտքերը: Խուսափեք մութ տեղերից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 07:34-ից և շարունակվում մինչև 13:21-ը, սիրո, ներողամտության օր է: Ուշադիր ուսումնասիրեք ձեզ անցած ուղին և եզրահանգումներ արեք: Սա անպիտանից ազատվելու, զարգացման նոր շրջան մտնելու օր է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսում սխալ եք գործել: Օրն անբարենպաստ է գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտին հասցնել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, պարտք տալ: Ուտելիքն այսօր պետք է թեթև լինի, մսային և կոշտ սնունդ մի օգտագործեք: Խուսափեք ագրեսիա դրսևորելուց, հոտավետ նյութերի հետ գործ ունենալուց:

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 13:21-ից և ձգվում մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք հատկացնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, լավ է միայն ծրագրել դրանք: Ծրագրերը կարող են հաջողությամբ կյանքի կոչվել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ տաք ու կծու ուտեստներ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կառողջանա:


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Պայքարեք մակաբույծների դեմ: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Սեռական կապերն էլ անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն կոտրվող հատակը, աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագականագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 985 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2