Մարտի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1117 | 21:00 | |
Մարտի 11-ը կիսում են լուսնային 27-րդ և 28-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 17:43-ից՝ Ձկների: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:07-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Խուսափեք հայելու մեջ երկար նայելուց: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափելուն նպաստող պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 07:07-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է պահպանել բարձր տրամադրությունը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին: Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Սա շահույթի, մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու օր է: Բարենպաստ է օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Լավ է նվերներ անեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազերը կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր իրերի հետ, դրանք տեսնելը, գտնելը, ստանալն ու նվիրելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները: |
|