Մարտի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1010 | 21:00 | |
Մարտի 10-ը կիսում են լուսնային 26-րդ և 27-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:46-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ճանապարհով եք գնում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, առանց հանգստի շատ աշխատելը: Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 06:46-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Խուսափեք հայելու մեջ երկար նայելուց: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափելուն նպաստող պրոցեդուրաները: Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, նվիրվածության, բարության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը, երեխաների, ընտանի կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել և նոր գործեր սկսել, կարող եք միայն ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների և ծաղիկների հետ: Վատ նշաններ կլինեն վերադառնալը, գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն: |
|