Լքված քաղաքներ․ Յաշիմա, Ճապոնիա
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 479 | 22:00 | |
Ճապոնիայում քիչ չեն դատարկված քաղաքները (որոնց թվում է նաև Գունկանջիման)։ Դրանցից ամենաշատ այցելուներն ունեցողներից է Յաշիման։ Քաղաքը կառուցվել է կարևորագույն կրոնական սրբության՝ Շիկոկու եկեղեցուց ոչ հեռու։ Վերջինս տարեցտարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում աշխարհի ամենատարբեր երկրներից։ Տեղի բնակիչները, ոգևորված զբոսաշրջիկների աճող հոսքից, որոշել են այստեղ շքեղ հանգստյան քաղաք կառուցել։ Ամենակարճ ժամկետներում մի քանի հյուրանոց է կառուցվում, այգիներ են տնկվում ու ակվարիում է բացվում։ Յաշիման տեղավորված է համանուն լեռան վրա, որի պատվին էլ ստացել է իր անունը։ Խոշոր գումարները, որոնք նախատեսվել են հանգստյան քաղաքը զարգացնելու համար, այդպես էլ չեն արդարացվում։ Սրբավայր այցելող զբոսաշրջիկների թիվը մնում է նույնը, իսկ կողքին կառուցված քաղաքն այդպես էլ ոչ ոքի չի հետաքրքրում։ Այսօր Յաշիման իրենից կիսաքանդ շինությունների կոմպլեքս է ներկայացնում։ Զարմանալի է, բայց փաստ, որ դատարկվելուց հետո քաղաքն ավելի շատ հյուրեր է ընդունում։ Նրա ինֆրակառուցվածքների որոշ մասը բավական լավ է պահպանվել։ Քաղաքի փողոցներում կարելի է հուշանվերների խանութներ տեսնել, որոնց ապակիները կանգուն են, իսկ ներսից երևում է վաճառվող ապրանքը։ Գեղեցիկ ցուցանակներով խարխլված փայտե տներ, ծռված փոստարկղեր, խիտ ծառերով շրջապատված զբոսայգու գոտիներ և մոռացված տրամվայ․ դատարկված քաղաքն այնքան էլ տխուր ու վախեցնող չէ։ Թվում է, թե ամեն րոպե այստեղ կարող են վերադառնալ մարդիկ, որոնք այնքան շտապ են լքել այս գեղեցիկ վայրը, որ առանց հսկողության են թողել իրենց բնակարաններն ու խանութները։ Պատրաստեց Լուսինե Բրուտյանը |
|