Լքված քաղաքներ․ Ռեվենսվուդ, Ավստրալիա
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 398 | 22:00 | |
Ավստրալիական Ռեվենսվուդ փոքրիկ քաղաքը հիմնադրվել է ոսկու հանքավայրի մոտ ու դատարկվել է բոլորովին վերջերս։ Դեռ 2008 թվականին այստեղ թանկարժեք մետաղի որոնումներ էին ընթանում։ Այսօր լքված քաղաքը իր բազմաթիվ գեղեցիկ շինություններով կարևոր զբոսաշրջային օբյեկտ է։ Ամեն օր նրա փողոցներով մեծաքանակ հետաքրքրասեր զբոսաշրջիկներ են զբոսնում։ Ռեվենսվուդը հիմնադրվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Բնակչության թիվն աճել է աշխարհի տարբեր ծայրերից եկած ոսկի փնտրողների հաշվին։ Քաղաքի զարգացման վերելքի տարիներին նրա բնակչությունը կազմել է 5000 մարդ։ Հիմա հին քաղաքն ավելի շատ հետաքրքրություն է ներկայացնում որպես զբոսաշրջային, քան որպես արտադրական կենտրոն։ Ճամփորդներին դեպի քաղաք են գրավում պատմական հուշարձանները։ Քաղաքի խորհրդանիշը «Իմպերիալ» հյուրանոցի շինությունն է։ Ռեվենսվուդը հայտնի է ոչ միային իր պատմական հուշարձաններով, այլ նաև եզակի երկրաբանական գոյացություններով։ Քաղաքի տարածքում ու մերձքաղաքային շրջաններում սպիտակ կվարցից հետաքրքրքիր գոյացություններ կան, որոնցից ամենամեծը ստացել է «Ուայթ-Բլոու» անվանումը։ 1974 թվականին յուրահատուկ «սպիտակ քարի» տարածքը բնական արգելոց է հայտարարվել։ White Blow Conservation Park-ը զբոսաշրջիկների շրջանում մեծ հռչակ է վայելում։ Ռեվենսվուդի հյուրերը հնարավորություն ունեն զբոսնել դատարկ փողոցներով, տեսնել բնության «ձեռքով ստեղծված» տեսարժան վայրերն ու մոլորակի ամենամեծ ոսկու հանքերից մեկը։ Պատրաստեց Լուսինե Բրուտյանը |
|