ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Լքված քաղաքներ․ Կադիկչան, Ռուսաստան
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 402 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Շատ հետաքրքիր պատմություն ունի ռուսական Կադիկչան քաղաքը, որը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Մագադանի մարզում տեղավորված քաղաքը կառուցել են Գուլագի բանտարկյալները, և այն դեռ վաղ ժամանակներից բնակիչները խիստ անբարենպաստ վայր են համարում։

Քաղաքի շինարարությանը նպաստել է տեղի նոր ածուխի հանքավայրերի մշակումը։ Քաղաքի հիմնադրման առաջին օրերից այստեղ անընդհատ աղետներ ու դժբախտ պատահարներ են եղել, որոնք մարդկային կյանքեր են խլել։

Վերջին խոշոր աղետը տեղի է ունեցել 1996 թվականին։ Ածուխի հանքերից մեկում պայթյուն է եղել, որի հետևանքով 6 մարդ զոհվել է։ Հենց այս դժբախտ իրադարձությունից հետո որոշվել է հանքավայրերը վերջնականապես փակել։ Բայց չնայած դրան՝ քաղաքը միանգամից չի դատարկվել։ 2006 թվականին նրա տարածքում դեռ 800 մարդ է ապրելիս եղել։ Ածխահանքերը փակելուց հետո քաղաքի գլխավոր փողոցներից մի քանիսը որոշվել է միացված թողնել հաղորդակցությանը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիմա քաղաքի տարածքում մարդ չկա, այն ամբողջությամբ անջատված է հաղորդակցությունից ու ոչ մի ենթակառուցվածք չունի։

Կադիկչանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինդուստրիալ զբոսաշրջության սիրահարների համար, ովքեր քաղաք են այցելում նրա դատարկված տներով զբոսնելու, քանդված հուշարձաններն ու ավտոտնակներում թողած, ժանգոտած մեքենաները տեսնելու համար։ Զբոսաշրջիկների վկայությամբ՝ լքված այս քաղաքում դեռ մի քանի մարդ է ապրում՝ ծեր մարդիկ, ովքեր չեն կարողացել իրենց համար բնակության ուրիշ վայր գտնել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Լքված քաղաքներ․ Կադիկչան, Ռուսաստան
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 402 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Լքված քաղաքներ, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0