ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Լքված քաղաքներ․ Գրան-Բասամ, Կոտ դ՛Իվուար
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 411 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Մարդկանց կողմից մոռացված քաղաքները քիչ չեն նաև Աֆրիկայում։ Կոտ դ՛Իվուարում անսովոր վայրերում զբոսանքների սիրահարները կարող են այցելել Գրան-Բասամ քաղաք։ Հարյուրավոր տարիներ առաջ նրա տեղում ֆրանսիական գաղութ-բնակավայր էր։

Քաղաքը զարմանալի գեղեցիկ տեղանքում էր կառուցվել ու շքեղ շինություններ ուներ։ Այն ի սկզբանե զարգանում էր որպես զբոսաշրջային կենտրոն։ Այստեղ բարձր դասի հյուրանոցներ, գեղեցիկ զբոսայգիներ կային։

1896 թվականին ֆրանսիական կառավարությունը որոշում է ընդունում լքել քաղաքը՝ կապված դեղին տենդի հերթական համաճարակի հետ։ Եվս մի քանի տասնամյակ այն շարունակում է գրավիչ զբոսաշրջային կենտրոն մնալ ու կատարելագործել ենթակառուցվածքները։

Անցյալ դարի 60-ական թվականներին Գրան-Բասամը սկսում է կորցնել իր փառքն ու աստիճանաբար ամայանում է։ 2012 թվականին հանգստյան քաղաքի պատմական կենտրոնը համաշխարհային նշանակության տեսարժան վայր է հռչակվում ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է գրանցվում։ Լքված այս քաղաքի ամենակարևոր արժեքը պահպանված ճարտարապետական կոթողներն են, որոնք տարիների խորքից պահպանել են իրենց վեհությունը։ Գաղութային շրջանի եզակի հուշարձանները հիմա խիտ բուսականությամբ են շրջապատվել, որը տվյալ շրջանին ամենևին բնորոշ չէ։ Դա Գրան-Բասամին անցյալից եկած օազիս-տեսլիքի տեսք է տալիս։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Լքված քաղաքներ․ Գրան-Բասամ, Կոտ դ՛Իվուար
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 411 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Լքված քաղաքներ | Վարկանիշ: 0.0/0