ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Լքված քաղաքներ․ Բալեստրինո, Իտալիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 343 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Դատարկված Բալեստրինո քաղաքը Իտալիայի գլխավոր հանելուկներից մեկն է։ Քաղաքի հիմնադրման հստակ տարեթիվը ու նպատակը հայտնի չեն։ Նրա մասին առաջին հիշատակումները հանդիպում են 19-րդ դարի կեսերին։ 1860 թվականին քաղաքում մոտ 850 մարդ էր ապում, որոնց մեծ մասը ֆերմերներ ու ձիթապտղի ձեթի արտադրությամբ զբաղվող ձեռնարկատերեր էին։ Քաղաքը տեղավորված է Իտալիայի հույսիս-արևմտյան ափին։ 19-րդ դարի վերջին այս շրջանը լուրջ վնասվել է երկրաշարժի հետևանքով։ Քաղաքի շինությունների մեծ մասն ավիրվել է, աղետը մարդկային կյանքեր է խլել ու ստիպել է ողջ մնացածներին լքել իրենց տները։

Այսօր հին ու դատարկված քաղաքն իր վրա է հրավիրում հետազոտողների ու հետաքրքրասեր զբոսաշրջիկների ուշադրությունը։ Հնագետներին, ովքեր ուսումնասիրել են այս շրջանը, հաջողվել է պարզել, որ Բալեստրինոյի տեղում առաջին խոշոր քաղաքը գոյություն է ունեցել դեռևս 11-րդ դարում։ Քաղաքի տարածքը ազատ զբոսաշրջության համար փակ է հին շինությունների քանդվելու վտանգի հետ կապված, բայց դա այնքան էլ չի անհանգստացնում մեծաթիվ զբոսաշրջիկներին, որոնք գալիս են տեսնելու այն։

Քաղաքում արժեքավոր պատմական շինություններ շատ չեն մնացել, բայց այցելուները կարող են տեսնել սուրբ Էնդրյուի եկեղեցին, որը հրաշքով է փրկվել ավերիչ երկրաշարժից։ Պահպանվել է նաև Սուրբ Գեորգի տաճարը, որը զարդարում են 15-րդ դարի որմնանկարները։ Բալեստրիոնյի համար հիմա էլ ամենամեծ վտանգը նոր երկրաշարժերն են, որոնց հավանականությունը շատ մեծ է։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 343 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Լքված քաղաքներ | Վարկանիշ: 0.0/0