Փետրվարի 9-ին ԱՄՆ-ում նշում են Լոգարանում ընթերցանության օրը (Read in the Bathtub Day)
- Տոնը հայտնվել է ԱՄՆ-ում, բայց ենթադրվում է, որ ծեսն ինքնին ծագել է հին Հռոմում Մ. թ. ա. մոտ 500 թվականին:
- Հռոմեացիները սիրում էին լոգարան գնալ և ակնածանքով էին վերաբերվում լողանալու մշակույթին։ Բաղնիքի սեփականատերերը սովորաբար զարդարում էին սենյակները գրադարակներով, որոնք լիքն էին մագաղաթներով: Այսպիսով, շքեղության բոլոր իրերը միավորվեցին մեկ տարածության մեջ։ Ամենայն հավանականությամբ, դա արվել է ծախսերը խնայելու համար։ Հռոմեական կայսրության փլուզումից հետո միջնադարում լոգանքի մշակույթն անկում ապրեց։
- Այսօր լոգարանը մաքրվելու տեղ է, բայց նաև տեղ է հանգստանալու համար։ Հետևաբար, շատ մարդիկ սիրում են կարդալ լոգարանում: Այնուամենայնիվ, այս զբաղմունքն ունի մեկ թերություն՝ գրքերը կարող են խոնավությունից փչանալ կամ ընկնել ջրի մեջ։ Սմարթֆոնները կամ էլեկտրոնային գրքերը նույնպես ցանկալի չեն օգտագործել ջրի հետ շփման պայմաննարում։
- Իրավիճակն ինչ-որ կերպ լուծելու և լոգարանում կարդալու սիրահարներին օգնելու համար հորինվել են հատուկ լոգարաններ և սեղաններ, որոնք լողում են ջրի մակերևույթիին կամ կցվում լոգարանի կողմերին: Այս սարքերի շնորհիվ գիրքը ջրի մեջ ընկնելու վտանգը նվազագույնի է հասցվել։ Սմարթֆոնների համար լրացուցիչ վաճառվում են նաև անջրանցիկ պատյաններ։
- Դուք կարող եք շնորհավորել տոնի գիտակներին հաճելի բացիկով օրվա թեմայով (հղումը՝ ամենաներքևում), ինչպես նաև մաղթել «բաղնիքդ անուշ»՝ հաճելի գիրք կարդալիս:
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։
|