Լոգանք ընդունելիս ինչն եք առաջինը լվանում. Մեկ հարցով հոգեբանական թեստ
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 3095 | 22:00 | |
Մեր բոլոր գործողությունները ինչ-որ չափով ղեկավարում է ենթագիտակցությունը: Դա հատկապես նկատելի է, երբ մենք ինչ-որ բան ենք անում՝ առանց մտածելու տվյալ գործընթացի մասին: Հետևեք, թե ինչպես է մարդը կատարում միատոն գործերն ու պիտանի տեղեկատվություն կստանաք: Լոգանքի վերաբերյալ թեստն էլ բավական հետաքրքիր է: Հետևեք, թե ինչպես է իրեն պահում ձեր օրգանիզմը. այն, թե մարմնի որ մասն եք նախընտրում առաջինը լվանալ, շատ բան կպատմի ձեր մասին: Մազերը Այն մարդը, որն առաջինն անցնում է մազերը լվանալուն, ամենայն հավանականությամբ առանձնանում է ճշտապահությամբ: Նա սովոր է ամեն ինչ հերթականությամբ անել: Մազերն առաջինը լվանում են կարգապահ ու ինքնավստահ մարդիկ: Դեմքը Եթե դուք լոգանք ընդունելիս առաջինը դեմքն եք լվանում, ապա ամենայն հավանականությամբ ինչ-որ բանի համար անհանգիստ եք: Դեմքն առաջինը լվացող մարդը փորձում է հնարավորինս արագ կարգի բերել իր զգայական օրգանները, հնարավորինս արագ էլ ազատվել ջրից ու օճառից՝ որպես ընկալմանը խոչընդոտողներ: Եվս մեկ նյուանս. այս մարդիկ ուզում են շրջապատողների աչքին հնարավորինս լավը երևալ: Վիզը և ուսերը Ենթագիտակցորեն մարմնի այս մասերը ասոցացվում են աշխատանքի հետ: Վիզն առաջինը լվացող մարդիկ պարտաճանաչ են, աշխատասեր, բայց երբեմն հակված են պերֆեկցիոնիզմի: Նրանք հաճախ են իրենց ուսերին մեծ բեռ վերցնում: Բացի այդ վիզը և ուսերը առաջինը լվանալը վկայում է համառության մասին. քանի դեռ մյուսները խոչընդոտների առաջ արգելակում են, դուք պատրաստ եք նպատակին հասնելու համար առաջ շարժվել: Կուրծքը Կուրծքն առաջինը լվանում են բաց և ավելորդ ամաչկոտությունից զուրկ մարդիկ: Եթե առաջին հերթին կուրծքն եք լվանում, ուրեմն ամենայն հավանականությամբ գործնական եք և անկախ: Ուրիշի կարծիքը ձեզ շատ չի հուզում. դուք դրան ուշադրություն դարձնում եք, բայց միայն, եթե դա իսկապես կարևոր է: Այսպիսի մարդիկ առաջատարի որակներ չունեն, բայց հաճախ համընդհանուր հարգանք են վայելում: Մեջքը Մեջքը ենթագիտակցության մեջ ասոցացվում է «խոցելի տեղ» հասկացության հետ: Լոգանքը մեջքից սկսող մարդիկ հաճախ «միայնակ գայլեր» են: Նրանք դժվարությամբ են վստահում ուրիշներին: Դանակը մեջքին խրելն այս մարդիկ իրական վտանգ են համարում իրենց համար: Փոխարենը այս մարդկանց խաբելը համարյա անհնար է: Նրանք ընկերակցության կարիք հազվադեպ են ունենում, մենակ էլ իրենց շատ հարմարավետ են զգում: Ձեռքերն ու ոտքերը Լողանալը վերջույթներից սկսող մարդիկ սովորաբար շատ դիմացկուն են: Առաջինը ոտնաթաթերը լվացող մարդիկ սովորաբար համեստ ու պրակտիկ բնավորությամբ են առանձնանում: Կարևոր որոշում ընդունելիս նրանք առաջին հերթին ամեն ինչ կշռադատում են ու երբեք չեն զղջում կատարած ընտրության համար: Իսկ եթե մարդն առաջին հերթին թևատակերն է լվանում, այդ քայլը խոսում է ծանր ու բարդ աշխատանքի հանդեպ վախի բացակայության մասին: Սեռական օրգանները Լոգանքը սեռական օրգանները լվանալով սկսող մարդիկ սովորաբար ինտրովերտ են, նաև՝ շատ ամաչկոտ: Այսպիսի մարդը հազվադեպ է ուրիշներին իրեն շատ մոտ թողնում, փոխարենը հարազատների ու ընկերների համար կյանքն էլ կտա: Այս մարդկանց ճանաչողները հաճախ են հիանում նրանց անկեղծությամբ ու բարությամբ: |
|