Ինչո՞ւ ենք երազում հանգուցյալ ազգականներին տեսնում
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 4603 | 22:00 | |
Երբ երազում հայտնվում են մահացած հարազատները, մարդը միշտ շփոթության մեջ է ընկնում, նրա գլխում բազմաթիվ հարցեր են ծագում նման սյուժեներով երազներ տեսնելու պատճառների մասին: Շատ երազահաններ ազդարարում են, որ հանգուցյալին տեսնելը բարի նշան չէ, բայց ավելի հաճախ նման երազներն ընդամենը նախազգուշացում են: Տեսած երազն ուշադրությամբ քննելու դեպքում հնարավոր է գտնել շատ հարցերի պատասխանները, ինչպես նաև հաջողությամբ լուծում տալ ընթացիկ հիմնախնդիրներին: Բայց նաև հնարավոր է՝ նման երազի տվյալ սյուժեն ոչինչ չի նշանակում, բացի նրանից, որ դուք պարզապես չափազանց շատ եք կարոտում վախճանված հարազատին և ոչ մի կերպ չեք կարողանում հաշտվել նրա կորստի հետ: Աշխարհահռչակ կանխատեսողների ու գիտնականների երազահանները, հնարավոր է, օգնեն գլուխ հանել սեփական երազներից և որոշ դեպքերում նաև համապատասխան գործողություններ ձեռնարկել: Միայն չպետք է մոռանալ, որ հոգեբանների պնդմամբ՝ երազի խրհրդանշանները յուրահատուկ են ոչ միայն տարբեր ազգերի ու էթնիկ միավորների, այլև առանձին անհատների համար: Միլլերի երազահանը Եթե դուք երազում տեսնում եք ձեր մահացած ազգականներին, ուշադիր եղեք. հնարավոր է, որ դա նախազգուշացում է: Գիշերը երազում ձեր հայրիկի՞ն եք տեսել: Լրջորեն մտածեցեք վտանգների մասին, որը, հնարավոր է, պարունակում է նոր գործը: Կշռադատեք տվյալ ձեռնարկի բոլոր մինուսներն ու պլյուսները և որոշեք, թե ինչ պետք է անեք անհաջող ելքի դեպքում: Մեծ է հավանականությունը, որ ձեր ձեռնարկը կտապալվի: Երազում արդեն հուղարկավորված մոր հետ հաղորդակցվելը առողջության խնդիրների մասին է խոսում: Պետք չէ սպասել, թե երբ հիվանդությունն ամբողջ ուժով կդրսևորվի: Կանխարգելող բժշկական քննությունը կնպաստի տկարությունը բացահայտելուն և բուժումը ժամանակին սկսելուն՝ այդպիսով մեծացնելով առողջանալու հավանականությունը: Մեռած եղբորը երազում տեսնելը մտերիմներին օգնություն ցույց տալու ազդանշան է: Եթե ձեր ծանոթներից մեկը օգնության սուր կարիք ունի, օգնեք նրան, և մի կասկածեք՝ բարիքը լիուլի կվարձատրվի: Եթե ընկերը կամ ընկերուհին երազում փորձում է ձեզ խորհուրդ տալ, ուշադիր լսեք: Հնարավոր է՝ իրականության մեջ հենց այդ խորհուրդը ձեզ կօգնի խուսափել ճակատագրական սխալից և ինքներդ ձեզ վնասելուց: Այդ տեղեկություններին արժե հատկապես լրջորեն վերաբերվել այն դեպքում, եթե նա ձեզնից խոստում է առել: Երազում անսպասելիորեն հարություն առած հարազատներին տեսնելը խոսում է վատ ներգործության մասին, որը ձեզ վրա թողնում են շրջապատողները: Զննեք ձեր շրջապատը: Եթե ինչ-որ մեկը կպչուն կերպով փորձում է ձեզ ներքաշել ինչ-որ դրամական գործարքի մեջ, մի շտապեք մասնակցել: Մեծ է հավանականությունը, որ դա ողբալի ավարտ կունենա և անգամ կհանգեցնի լիակատար սնանկացման: Եթե մահացած հարազատը դագաղում արթնացել է, դժվար դրության մեջ ընկերների օգնության վրա հույս մի դրեք: Դուք այն չեք ստանա: Եթե երազում մահացած ազգականի ես տեսել՝ շուտով անարդարության ես բախվելու իրական կյանքում: Եթե հանգուցյալները շատ են եղել, ապա ընտանիքը կամ մերձավոր ծանոթները կհիվանդանան լամ լուրջ աղետի կենթարկվեն: Երազում մահացած ընկերոջը կամ ազգականին գրկելը փոփոխությունների նշան է: Դրանք կարող են լինել թե՛ դրական, թե՛ բացասական: Երկու դեպքում էլ չպետք է հուսահատվել: Ծանր ժամանակները կանցնեն՝ տեղը զիջելով նոր, ուրախալի իրադարձությունների: Լոկ պայծառ ապագայի հանդեպ հանդարտությունն ու վստահությունը կօգնեն արժանապատվորեն կրել բոլոր անհաջողությունները: Երազահանը խորհուրդ է տալիս պահպանել ինքնատիրապետումը և լավատես լինել ցանկացած, անգամ անհուսալի թվացող իրավիճակում: Դուք երազում տեսնում եք, որ մահացել է արդեն մահացած ազգականը: Դա ամենամոտ ընկերների նենգության նշան է: Մարդիկ, ում դուք վստահել եք, արդեն երկար ժամանակ խարդավանքներ են հյուսում ձեր թիկունքում: Այդքան վստահող մի՛ եղեք, այլապես մարդկանց հանդեպ ձեր լավ վերաբերմունքի համար ստիպված կլինեք դառնորեն հատուցել: Հնարավոր է՝ ձեզ մատների վրա խաղացնելու խորամանկ ծրագրեր մտմտում են հենց ձեր ազգականները: Նման դեպքերում երազահանը խորհուրդ է տալիս չվստահել ոչ մեկին և թույլ չտալ, որ քեզ խաբեն: Նոստրադամուսի երազահանը Երազում մահացած ազգականին համբուրելը նշանակում է, որ դուք կհրաժարվեք ձեր վախերից: Բոլոր զգուշություններն ու կասկածները, որոնք ձեզ առաջներում տանջում էին և հարկադրում տառապել, կկարողանաք հաղթահարել: Առանց վախերի ապրելը շատ ավելի հեշտ կլինի: Եթե երազում վաղուց մահացած ազգականի ես տեսել, որն իր մոտ է կանչում, չարժե նրա հետ գնալ: Եթե երազում հանգուցյալների հետևից գնաք, ապա իրական կյանքում կարող եք լրջորեն հիվանդանալ կամ խորասուզվել իսկական ու շարունականան ընկճախտի մեջ: Եթե մահացած հարազատները երազում կենդանի վիճակում են երևացել, ապա նրանք այն աշխարհում հանգիստ չունեն: Որպեսզի այն աշխարհում հանգուցյալ հարազատների հոգիները հանգիստ գտնեն, անհրաժեշտ է եկեղեցի գնալ և մոմ վառել նրանց հոգու համար: Նաև նեղ շրջապատի համար փոքր հիշատակի արարողություն կազմակերպել: Հանգուցյալի ձայնը լսելը կարող է հուշում լինել իրական կյանքում պատուհասած հիվանդության մասին: Ֆրեյդի երազահանը Տեսնել մահացած ազգականներին… Ձեզ սպասում է երկար և բերկրալի կյանք՝ լեցուն ամեն կարգի իրադարձություններվ և սխրանքներով: Ֆրեյդը նաև կոչ է անում շատ ուշադիր լսել այն ամենը, ինչ ասում են հանգուցյալները մեր երազներում: Նրանց խոսքը, ինչպես ազդարարում է այս մտածողը, հսկայական նշանակություն ունի: Նրանց ասածներից շատերն իրականանում են: |
|