Hushak.com
HY | RU

ԿՈՏԼԵՏ

Խոհանոց

1 կգ տավարի փափուկ միսը 1 հատ խոշոր կարտոֆիլի և 200 գրամ թրջած հացի հետ երկու անգամ աղալ, 2-րդ անգամ աղալիս ավելացնել 2 գլուխ սոխ, որից հետո մսին խառնել 1 հատ հարած ձու, 1 - 1,5 թեյի բաժակ գոլ ջուր, աղ, կարմիր և սև պղպեղ, կտրատած կարոս, լավ խառնել, պատրաստի կոտլետները երկու կողմից թաթախել աղացած պաքսիմատի մեջ և տապակել: 

Որպես խավարտ՝ հետը մատուցել տապակած կարտոֆիլ, վերմիշելով կամ մակարոնով փլավ:

Բաղադրատոմսը՝ Ամալյա Բաղդասարյանի