ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կնճիռներն ու բնավորությունը
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 2988 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Կարծիք կա, որ աչքերը հոգու հայելին են, սակայն ֆիզիոգնոմիկայի մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ոչ միայն աչքերին, այլև խոսակցի կնճիռներին, քանի որ դրանք կօգնեն համապատասխան եզրակացություն անել մարդու խառնվածքի ու ներքին վիճակի մասին:

  • Այսպես՝ բերանի ու աչքերի շուրջ կնճիռներ սովորաբար առաջանում է լավատեսների մոտ:
  • Մարդիկ, ովքեր կյանքում իրենց անօգնական են զգում, բերանից ճառագայթների նման դուրս եկող կնճիռներ են ունենում: Այսպիսի կնճիռները նաև ամաչկոտության նշան են:
  • Աչքերի շուրջ «սագի թաթիկների» տեսքով կնճիռները մանրուքների հանդեպ ուշադիր մարդու նշան է:
  • Աչքերի արտաքին անկյուններից հորիզոնական ձգվող կնճիռները խոսում են այն մասին, որ ձեր առջև ազնիվ ու օրինավոր մարդ է:
  • Ուղղահայաց ու խոր միջհոնքային կնճիռը ամաչկոտ ու իրեն անլուծելի թվացող խնդիրներով անընդհատ անհանգստացող մարդու նշան է:
  • Ողջ ճակատով ձգվող հորիզոնական կնճիռները վկայում են այն մասին, որ ձեր առջև բարեհոգի ու հեռատես անձնավորություն է: Իսկ եթե այդ հորիզոնական կնճիռները տեղ-տեղ ընդհատվում են, ապա տվյալ մարդը հազվադեպ է սկսած գործն ավարտին հասցնում, սիրում է դատարկ խոսակցությունները:
  • Քթանցքներից դեպի շուրթեր ձգվող ուղղահայաց կնճիռները հիասթափությունների նշան են: Եթե այս կնճիռների հետ մեկտեղ աչքերի արտաքին անկյուններից ներքև ձգվող կնճիռներ էլ կան, ապա մարդը ուժասպառ վիճակում է:
  • Ճակատին երկու անկյունային կնճիռներով դեմքը ցույց է տալիս ինչ-որ բանից անհանգիստ մարդու:
  • Երկու սուր անկյունային ու խոր կնճիռները, կողքին նաև դրա նման մի քանի մանրերը ագրեսիայի նշան են:
  • Նյարդային անձնավորությունները ճակատի անկյունային կնճիռներ և աչքերի շուրջ ճառագայթանման կնճիռներ են ունենում, որոնք վերջանում են բերանի մոտ:
  • Հաճախ զարմանք արտահայտող մարդիկ աչքերից վեր հորիզոնական ձգվող կնճիռներ են ունենում:
  • Անտարբեր ու ծույլ մարդկանց կմատնեն բերանի շուրջ կնճիռները: Ընդ որում, այտերի մաշկն այս դեպքում հարթ կլինի:
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 2988 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: ֆիզիոգնոմիկա | Վարկանիշ: 5.0/3