Hushak.com
HY | RU

ԿԵՐՈՒՍՈՒՍ

Խոհանոց

1 կգ տավարի միսը մանր կտրտել, լվանալ և խաշել, եռալու ժամանակ ավելացնել աղ: Առանձին կաթսայի մեջ 3 գլուխ սոխը տապակել, ավելացնել 4 հատ լոլիկ կամ 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, 2 հատ կանաչ պղպեղ, 5 րոպե եռացնել, ավելացնել 3-5 թեյի բաժակ արգանակ, խաշած միսը, 10 րոպե եռացնել, ավելացնել խառը կանաչի:

Մատուցել տաք վիճակում: