Փետրվարի 11-ին Ռուսաստանում նշում են Կախարդական հեքիաթների գիշերային օրը
- Փետրվարի 11-ը համարվում է ամենահետաքրքիր տոներից մեկը։ Այս օրը թևածում է հատուկ կախարդություն, որը լի է երևակայական պատկերներով և հեքիաթային անհավատալի արարածներով: Ավանդաբար, այս օրը մարդիկ հորինում են իրենց սեփական կախարդական պատմությունները և պատմում դրանք իրենց սիրելիներին: Ի վերջո, ամեն օր մեր ներսում կուտակվող երևակայությունը դուրս գալու և տարածվելու կարիք ունի:
- Հասարակ մարդկանց և հատուկ ունակություններով օժտված հերոսների, կախարդների և կենդանիների պատմությունը, ովքեր գիտեն խոսել և հրաշքներ գործել, հանգստացնում է ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Գիշերային հեքիաթների ամենահայտնի պատմողը համարվում է Շեհերազադեն: Վեզիրի դուստրը անսովոր միջոց է մտածել իրեն սպառնացող մահապատժից խուսափելու համար։ Ամեն երեկո հազար ու մի գիշեր նա պատմում էր թագավորին Ալի Բաբայի և քառասուն ավազակների, Ալադինի, Սինբադ նավաստու և այլ հորինված հերոսների անհավանական արկածների մասին։ Շեհերազադեի ստեղծագործ տաղանդն, ի վերջո փրկում է իր կյանքը։
- Շնորհավորեք ձեր ծանոթներին Կախարդական հեքիաթների գիշերային օրվա բացիկով (հղումը՝ ամենաներքևում)։
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։
|