Կարմա և հորոսկոպ. Վիշապ
| |
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 6036 | 12:00 | |
Վիշապ-Խոյ Դուք շատ փառասեր եք, սակայն ձեր այդ հատկանիշը ոչ ոքի չի վնասում: Դուք ձգտում եք բարձր դիրքերի հասնել միայն սեփական աշխատանքով: Դեպի բարձունքները ճամփան ազնիվ ձևով եք բացում: Նախկին կյանքում դուք ամենայն հավանականությամբ տաղանդավոր, բայց մարդկանց կողմից չհասկացված գիտնական են եղել: Հիմա դուք լրացնում եք բաց թողածը: Փորձեք ազնիվ ու բարի լինել և անպայման կհասնեք ամենին, ինչ ցանկանաք: Ձեր մտադրությունները պետք է լավը լինեն: Վիշապ-Ցուլ Եթե դուք ծնվել եք Վիշապի տարում ու Ցուլի նշանի տակ, ապա ձեզանից շատ լավ ընտանիքի մարդ դուրս կգա: Դուք կարողանում եք ամենալավ ձևով կազմակերպել ձեր ու ձեր զուգընկերոջ կյանքը, այն ավելի ներդաշնակ դարձնել: Դրա համար ձեզ կգնահատեն, ձեր ընկերությունն էլ բարձր արժեք կունենա: Դուք նախկին մարմնավորումներից պահպանել եք հարաբերությունների այն ձևը, որոնք հաճելի է եղել և ձեզ, և զուգընկերոջը: Խոհեմ եղեք ու չեք կորցնի մտերիմ մարդկանց: Իսկ եթե լավ կշռադատեք ձեր ամեն բառն ու քայլը, ապա ձեր բոլոր նախաձեռնություններին հաջողությունը ուղեկից կլինի: Վիշապ-Երկվորյակ Դուք տարբեր բնագավառներում տաղանդներ ունեք: Վարպետ եք ձեռնարկած համարյա բոլոր գործերում: Բազմակողմանիորեն զարգացած անձնավորություն եք, միայն թե մի քիչ թույլ բնավորություն ունեք: Դուք ձեզ համար ուժեղ ու ինքնուրույն կյանքի ընկեր պետք է ընտրեք, հակառակ դեպքում կարող եք ֆինանսական խնդիրներ ունենալ: Ձեր կարման այնքան էլ հաջող չէ: Սակայն ձեր ունակությունների շնորհիվ կարող եք բարելավել այն: Մի ծուլացեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես որ ուզում եք: Վիշապ-Խեցգետին Դուք անուղղելի երազող եք: Ճակատագիրն անընդհատ հարվածում է ձեզ, սակայն դուք չեք կորցնում լավի հույսը: Լավատես եք, ոչ մի իրավիճակում չեք հուսահատվում: Ձեր լավ տրամադրությամբ կարող եք ում ասես վարակել: Ձեր կարման լուսավոր է ու ծանրացած չէ լուրջ պարտքերով: Եթե նույնիսկ կարմայի մակարդակով ինչ-ինչ խնդիրներ կան, ցանկության դեպքում գլուխ կհանեք դրանցից: Վիշապ-Առյուծ Դուք կարող եք հոգնեցնել զրուցակցին ձեր շատախոսությամբ ու փութագարությամբ: Քմահաճ եք, ձեզ դժվար է գոհացնելը, այդ պատճառով էլ ձեր ընկերները հաճախ փորձում են ձեզ երեկույթների ու տոնակատարությունների չհրավիրել: Մտածեք այդ մասին: Ձեզ ավելի հանգիստ պահեք ու բոլորը ձեզ տեսնելիս ուրախ կլինեն: Ձեր կարման ծանրացած է պարտքերով և դուք ստիպված եք մարել դրանք: Էներգետիկ վամպիր եք, մշտապես էներգիա եք խլում շրջապատից: Ավելի բարյացակամ եղեք ու կնկատեք, թե ինչպես է ձեր կյանքը դեպի լավը փոխվում: Վիշապ-Կույս Դուք արդարամիտ եք ու հավատարիմ եք ձեր խոսքին: Ձեր ընկերները գիտեն այդ մասին, այդ պատճառով էլ ձեզ են վստահում իրենց գաղտնիքներն ու խորհուրդներ հարցնում: Ինչ վերաբերում է գաղտնիքներ պահելուն, ապա դրանում հավասարը չունեք, իսկ ահա խորհուրդներ տալուց լավ է խուսափեք: Դուք անփորձ եք, այդ իսկ պատճառով պետք չէ ընկերներին խորհուրդներ տալ, հակառակ դեպքում դա վատ հետևանքներ կունենա և ձեր, և նրանց համար: Ձեզ վրա մի վերցրեք ուրիշների ճակատագրերի համար պատասխանատվությունը: Եթե ձեր մեղքով նրանք սխալներ գործեն, դրանով կծանրացնեք ձեր կարման: Իսկ ձեր հաջորդ մարմնավորման ժամանակ ամենայն հավանականությամբ կախված եք լինելու մարդկանցից, որոնց հիմա խորհուրդներ եք տալիս: Չէ՞ որ դուք չեք ուզում, որ ձեր կյանքն ուրիշ մարդիկ տնօրինեն: Վիշապ-Կշեռք Դուք գրավիչ արտաքին ունեք, սակայն, ինչպես հայտնի է, արտաքինը խաբուսիկ է: Դա հենց ձեր մասին է: Դուք փաստերը խեղաթյուրելու հակում ունեք, այնպես որ բամբասանքներով մի տարվեք ու աշխատեք մարդկանց մասին վատը չխոսել: Ձեր կարման այնքան էլ լավը չէ: Մի ծանրացրեք այն խոսք տանել-բերելով: Աշխատեք ավելի քիչ խոսել ու ավելի շատ բարի գործեր անել: Այդ դեպքում հույս կլինի, որ եթե ոչ այս կյանքում, ապա գոնե մյուսում կկարողանաք ուղղել ձեր կարման: Վիշապ-Կարիճ Դուք շատ նյարդային եք ու մտերիմներին ցավ պատճառելու զարմանալի ունակություն ունեք: Ընդ որում՝ հաճախ դա կանխամտածված չեք անում ու հետո զղջում եք դրա համար: Ձեր կարման պարտքեր ունի, պետք է մարեք դրանք, հակառակ դեպքում ամեն ինչ վատ ավարտ կարող է ունենալ: Եթե հիմա չթեթևացնեք ձեր կարման, մյուս մարմնավորման ժամանակ հանցագործ կամ ինքնասպան դառնալու վտանգի եք ձեզ ենթարկում: Որպեսզի դա տեղի չունենա, աշխատեք ավելի բարի ու աջակցող լինել: Վիշապ-Աղեղնավոր Ձեզ հարգում են, դուք հանգիստ եք ու հավասարակշռված: Ձեզ կարելի է վստահել, շատ ընկերներ ունեք, կարողանում եք լավ ու բարի հարաբերություններ պահպանել նախկին զուգընկերների կամ գործընկերների հետ: Լավ կարմա ունեք: Կարող եք չվախենալ, որ մյուս մարմնավորման ժամանակ ինչ-որ բանի համար տառապելու եք: Եթե ոչ մի դատապարտելի բան չանեք այս կյանքում, ապա ձեր կարման անվնաս կմնա: Վիշապ-Այծեղջյուր Դուք աննշան, բայց բավականին ունակ անձնավորություն եք: Դուք և ձեր կարողությունները ղեկավարության աչքին հաճախ աննկատ են մնում, բայց պետք չէ հուսահատվել: Դուք անպայման պարգևատրվելու եք եթե ոչ այս, ապա մյուս կյանքում ու մյուս մարմնավորումների ժամանակ: Լավ կարմա ունեք: Սակայն չպետք է առաջ շարժվեք ճանկերը գործի դնելով ու մյուսներին ճանապարհից մի կողմ հրելով: Ձեր արժանիքների մասին գիտեն ձեր ընկերներն ու մտերիմները: Աշխատեք բավարարվել դրանով: Կարիերան ձեզ համար չէ: Դրանից ոչ մի լավ բան չի ստացվի, ձեր կարման էլ կծանրանա: Վիշապ-Ջրհոս Ձեզ հետ շատ հեշտ է լեզու գտնելը: Ուրախ ու հաճելի բնավորություն ունեք: Պայծառատեսության ունակություններ ունեք: Դուք նաև շատ քննադատորեն եք վերաբերվում ինքներդ ձեզ: Աշխատեք ավելի մեծ ուշադրություն դարձնել ձեր վարքին: Դա կօգնի մաքրել կարման: Ավելի շատ խորհեք ձեր կյանքի ու ընդհանրապես կյանքի իմաստի մասին: Վիշապ-Ձկներ Դուք իմաստնության մարմնացում եք: Ձեզանից շատ լավ ղեկավար դուրս կգար: Ունակ եք փայլուն արդյունքների հասնել: Սակայն հաջողությունը ձեզ չի այցելի այնքան ժամանակ, քանի դեռ բավականաչափ եռանդ չեք ներդրել ձեր ցանկություններն իրականացնելու գործում: Դուք լավ ու լուսավոր կարմա ունեք: Համարյա հասել եք հոգեկան զարգացման ամենաբարձր աստիճանին: Ձեր մյուս մարմնավորման ժամանակ խոշոր փիլիսոփա կամ բարձրաստիճան հոգևորական կլինեք: |
|