Կարմա և հորոսկոպ. Օձ

Օձ-Խոյ
Դուք իսկական նենգ օձ եք, դարանակալում եք ձեր զոհին ու անվրեպ հարված հասցնում: Շատ վտանգավոր եք թշնամիների համար, որոնց պակասը չունեք: Ձեզ ընկեր լինելն էլ թշնամի լինելու նման վտանգավոր է:
Կարմայով ձեզ կանխորոշված է բժշկությամբ զբաղվելը: Եթե ձեր քայլերն ուղղեք դեպի գործունեության այն ձևերը, որտեղից եկամուտներն ավելի մեծ են, անհաջողությունների ու նույնիսկ դժբախտության մեջ ընկնելու վտանգ կլինի:
Օձ-Ցուլ
Դուք շատ հմայիչ եք, սակայն ձեր գրավչությունը նման է ակնոցավոր կոբրայի հիպնոսին: Ձեր հմայքի իշխանության տակ գտնվելով՝ մարդիկ կարող են անդառնալի սխալներ գործել:
Մի ծանրացրեք ձեր կարման անպիտան հաղթանակներով: Ավելի մեղմ ու մարդկային եղեք: Ձեր հավատարմությունը կարող է թեթևացնել կարմայի պարտքերը, որոնք ինքներդ եք կուտակել:
Օձ-Երկվորյակ
Շատ փոփոխական բնավորություն ունեք: Սակայն շատ բան ձեզ ներում են ձեր գրավչության համար: Կարողանում եք մարդկանց հետ լեզու գտնել: Ցանկացած մարդու իրեն հատուկ մոտեցումն եք ցուցաբերում: Բայց ձեր անհանգիստ ուղեղը թույլ չի տալիս ձեզ աշխատել կամ պարզապես հանգստանալ: Անընդհատ տեղ եք փնտրում, որտեղ ձեզ ավելի լավ կզգաք, սակայն ինքներդ էլ չգիտեք, թե որտեղ կուզենայիք լինել:
Նախկին մարմնավորման ժամանակ զրկված եք եղել ճամփորդելու հնարավորությունից: Հիմա երբ նոր մարմնի մեջ եք վերածնվել, հնարավորություն ունեք մարել ճամփորդությունների հանդեպ ձեր ծարավը: Եթե միջոցներ ունեք, մի զսպեք ձեզ, ճամփա ընկեք:
Օձ-Խեցգետին
Ձեզ չեն հետաքրքրում փողը, իշխանությունը, նյութականը: Դուք ազատության, անկախության կարիք ունեք, իսկ դա ստանալու համար ամեն ինչի պատրաստ եք, նույնիսկ՝ միայնության: Հասարակությունից վեր կանգնած չճանաչված տաղանդի նման դուք փորձում եք ձեզ մեկուսացնել մարդկանցից, սակայն պետք է մարդկանց մեջ դուրս գաք ու սովորեք ապրել հասարակության օրենքներով: Շփվեք բոլորի հետ, ակտիվ կարիերա արեք, ընտանիք ստեղծեք ու երեխաներ ունեցեք:
Դրա հետ մեկտեղ պետք չէ մոռանալ կյանքի կոչել նախկին մարմնավորումների ժամանակ ձեռք բերած ձեր տաղանդներն ու ունակությունները: Սակայն մի կառչեք դրանցից, սովորեք հանգստանալ ու նաև այլ գործերով զբաղվել, հոգ տանել մտերիմների մասին: Ընդհանուր առմամբ լուսավոր ու թեթև կարմա ունեք:
Օձ-Առյուծ
Ահավոր ծույլ եք: Ձեզ կարող է տեղից շարժել միայն շատ ակտիվ ու իմպուլսիվ մարդը: Հենց այսպիսի մարդու հետ էլ արժե ամուսնություն կնքել: Հակառակ դեպքում ինքներդ ձեզ վտանգի եք ենթարկում ողջ կյանքը բազմոցին անցկացնել:
Ձեր կարման մաքուր թուղթ է: Հնարավոր է՝ նախորդ մարմնավորման ժամանակ դուք մարդ չեք եղել: Սա ձեր առաջին մարմնավորումն է մարդկային կերպարի մեջ և պետք է շատ-շատ աշխատեք ինքնագիտակցության բարձր մակարդակի հասնելու համար: Եթե ծուլանաք, երբեք չեք հասնի այդ բարձունքներին:
Օձ-Կույս
Դուք ժամանակակից մարդ եք, որը հետևում է նորաձևության միտումներին: Հիանալի ճաշակ ունեք: Սիրում եք զարդարանքներն ու կարողանում եք կրել դրանք: Կարող եք լավ ճաշակ ներարկել մարդկանց, որոնց հետ շփվում եք:
Կարմայով ձեզ նախատեսված է մարդկանց կյանք լուսավորն ու գեղեցիկը մտցնել: Եթե անհանդուրժող լինեք մարդկային թուլությունների հանդեպ, կկորցնեք ընկերներին, իսկ ձեր կողքին կհայտնվեն միայն շողոքորթներն ու նախանձողները:
Օձ-Կշեռք
Դուք քչախոս եք, բայց խելացի: Ձեր կողմից լարված թակարդները կարող են մեծ վնաս տալ մարդուն: Քիչ ընկերներ ունեք, իսկ նրանք, ովքեր ձեր կողքին են, վախենում են ձեզ հետ ավելի մտերիմ հարաբերությունների մեջ մտնել: Մարդկանց վատը մի ցանկացեք, և նրանք ավելի շատ կվստահեն ձեզ:
Ձեր նախկին կյանքն այնքան էլ ազնիվ չի եղել: Դուք մարդկանց շատ եք խաբել, ինքներդ էլ հաճախ խաբված եք եղել: Աշխատեք նախկին սխալները թույլ չտալ նաև այս կյանքում:
Օձ-Կարիճ
Դուք ստիպում եք զուգընկերոջն անընդհատ խանդել ձեզ: Կարողանում եք հմայել: Ձեր կողքին միշտ երկրպագուների ու երկրպագուհիների մեծ բանակ կա: Հմայիչ ու շփվող եք: Ձեզ դժվար է իդեալական գեղեցիկ համարել, հակառակը՝ շատերին զարմացնում է, թե ինչպես եք ձեր յուրօրինակ արտաքինով այդքան մարդկանց դուր գալիս:
Նախկին կյանքում դուք ուշադրության պակաս եք ունեցել, ու հիմա այդ պակասը լրացվում է: Սակայն մի մոռացեք, որ պետք չէ այդ հարցում շատ առաջ գնալ: Դա կարող է վատ անդրադառնալ ձեր հաջորդ կյանքի վրա:
Օձ-Աղեղնավոր
Բնությունը ձեզ վճռականությամբ է օժտել, սակայն զրկել է նպատակին ազնիվ ճանապարհով հասնելու հատկանիշից: Ցանկալիին հասնելու համար երբեմն պատրաստ եք նույնիսկ ստերի դիմել: Ազնիվ թե անազնիվ, դուք միշտ հասնում եք ձեր նպատակին: Համառությունը լավ հատկանիշ է, սակայն մի մոռացեք, որ ամեն նպատակ չէ, որ արդարացնում է միջոցները:
Նախկին մարմնավորումների ժամանակ դուք անազնիվ մարդ եք եղել, շատ ավելին՝ քան հիմա եք: Հիմարություններ մի արեք, մի ծանրացրեք առանց այդ էլ ծանր ձեր կարման: Ուշադիր եղեք նաև նրան, թե ինչպես եք սնվում: Լավ է բուսակեր դառնաք: Դրանով կարող եք թեթևացնել ձեր կարման ու մյուս հաջորդող մարմնավորումները:
Օձ-Այծեղջյուր
Ձեզ ամենից լավ տրվում են փիլիսոփայությունը և դրա հետ կապված գիտությունները: Դուք հակված եք փիլիսոփայելու նույնիսկ սեղանի շուրջ նստած: Ձեզ համար դժվար է կյանքի ընկեր գտնելը: Հնարավոր է նույնիսկ, որ երբեք չամուսնանաք, ամուսնանալու դեպքում էլ մեծ է հավանականությունը, որ այն բաժանությամբ կավարտվի:
Կարմայով ձեզ նախասահմանված է բարձր ճշմարտությունների բացահայտումը: Դուք անցել եք երկրային գոյության բոլոր փուլերը և մյուս մարմնավորման ժամանակ ավելի բարձր կարգի էակի տեսքով եք վերածնվելու:
Օձ-Ջրհոս
Ձեր խորհրդավոր գեղեցկությունը շատերին է խելքահան անում: Սակայն դա չէ, որ գրավում է ձեզ: Ձեզ հոգեհարազատ է ամենը, ինչ կապված է ոգեհարցության հետ:
Ձեր ապագան ձեզանից է կախված: Եթե կյանքը կառուցեք ձեր կախարդող ու հմայող հատկությունների վրա, մյուս մարմնավորումների ժամանակ պրիմիտիվ մարդ եք լինելու: Եթե ձեր կյանքը նվիրեք մյուս կյանքի գաղտնիքների ուսումնասիրությանը, ապա ձեր հաջորդ կյանքը ձեզ մեկ աստիճան բարձր սանդղակի վրա հայտնվելու հնարավորություն կտա:
Օձ-Ձկներ
Դուք զարմանալի սառնասրտությամբ եք օժտված: Լավ, օպերատիվ աշխատող կլինեք: Այս հատկանիշի շնորհիվ կարող եք հիանալի արդյունքների հասնել:
Ձեր նախկին կյանքն այնքան էլ վառ չի եղել: Առանձնակի մեծ մեղքեր չեք գործել, սակայն լավ բաներ էլ շատ չեք արել: Աշխատեք վերջին բացը ներկայիս մարմնավորման ժամանակ լրացնել: Լավություններ արեք. դա կօգնի ձեզ ապագայում:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ