Կարմա և հորոսկոպ. Կապիկ
| |
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4408 | 12:00 | |
Կապիկ-Խոյ Շատ ծանր բնավորություն ունեք: Ձեր հարազատներին մեդալ է պետք տալ ձեզ հանդուրժելու համար, քանի որ երբեմն ուղղակի անտանելի եք դառնում: Կոպիտ եք, կտրուկ, երբեմն կարող եք նույնիսկ ֆիզիկական բռնություն գործադրել: Ծանր կարմա ունեք, որն ուղղել է պետք: Դա անելու համար պետք է նվիրեք ձեզ հասարակությանը: Պետք է մեծ ջանքեր գործադրեք, և ցանկության դեպքում դա ձեր ուժերի սահմաններում կլինի: Բուսակեր դարձեք, բարեգործությամբ զբաղվեք. դրանք գոնե մի քիչ կթեթևացնեն ձեր մարման: Դուք էներգետիկ վամպիր եք: Ձեր մեջ հանցագործի ու դաժան մանյակի պոտենցիալ կա: Զգույշ եղեք, մի արթնացրեք ձեր ներսի գազանին, ավելի շատ Աստծո տաճար գնացեք: Կապիկ-Ցուլ Դուք լրիվ անվնաս ու անօգնական էակ եք: Շրջապատի մոտ ձեզ պաշտպանելու, ձեր մասին հոգ տանելու ցանկություն եք առաջացնում: Ձեզ համար ուժեղ, բայց քնքուշ, խորաթափանց խելքով զուգընկեր ընտրեք, որն ինքնուրույն ու իմաստուն կլինի: Ձեր կարման լուսավոր ու մաքուր է: Նախկին կյանքում ոչ միայն պարտքեր չեք կուտակել, այլև ուրիշներին էլ օգնել եք ճիշտ կենսակերպ վարել, շատերին ճշմարիտ ուղու վրա եք դրել: Եվ որպես պարգև՝ հիմա բարի ու մեղմ անձնավորություն եք ծնվել: Այս կյանքում ձեզ շրջապատում են այն մարդիկ, որոնց օգնել եք նախկին մարմնավորումների ժամանակ: Այդ մարդիկ ձեր հանդեպ անկեղծ երախտագիտության զգացում են տածում, այնպես որ մի վախեցեք, որ նրանք կարող են նեղացնել կամ վնաս տալ ձեզ: Կապիկ-Երկվորյակ Դուք բռնկուն խառնվածք ունեք, սիրում եք վիճել, նույնիսկ եթե դրա համար պատճառ չկա: Չար մարդ չեք, ձեզ հետ հեշտ է ընկերանալը: Սակայն անընդհատ վիճելու ձեր ցանկությունը շատերին է հունից հանում: Աշխատեք զսպել ձեզ, երբ շփվում եք քիչ ծանոթ մարդկանց հետ: Ձեր իմպուլսիվությունը վանում է նոր ծանոթներին: Ձեր կարման մաքուր է: Պետք չէ այն ծանրացնել նոր մեղքերով ու պարտքերով, հակառակ դեպքում մյուս կյանքում հանցագործի մարմնում կհայտնվեք. դրա տենդենցն ունեք: Զգույշ եղեք նաև, երբ շփվում եք ձեզ նման վիճել սիրողների հետ: Կապիկ-Խեցգետին Դուք բարի անձնավորություն եք, շատ ընկերներ ունեք: Ձեր լավ բնավորության շնորհիվ սիրելի եք նաև աշխատավայրում: Սակայն ծառայողական աճի հույս մի ունեցեք: Վերևում կհայտնվեն միայն այն մարդիկ, ովքեր ունակ չեն դրական, բարի զգացումներ ունենալ: Մի հուսահատվեք: Ձեր ընկերները գիտեն ու գնահատում են ձեզ: Հաջորդ կյանքում ձեր դրական հատկանիշների համար անպայման պարգևատրվելու եք: Չկասկածեք: Կապիկ-Առյուծ Դուք խիզախ եք ու սիրում եք ռիսկի դիմել: Ձեզ միշտ հաջողվում է դուրս պրծնել նույնիսկ ամենաանհուսալի իրավիճակներից: Ընդ որում՝ դրանցից պատվով եք դուրս գալիս: Խելացի եք, կարողանում եք տրամաբանել: Դա էլ օգնում է ձեզ կրիտիկական իրավիճակներում: Կարմայով նախկին մարմնավորումներում ձեր գործունեությունը բիզնեսի ու տնտեսության հետ է կապված եղել: Այս կյանքում էլ ձեզ նույն բնագավառում փորձեք: Հաջողակ կլինեք: Սակայն մեծ բիզնեսի մի ձգտեք, բավական է միայն ձեր փոքրիկ խանութը կամ վարսավիրանոցն ունենալ: Կապիկ-Կույս Երկրի վրա ձեր ներկայիս մարմնավորումը առաջիններից մեկն է: Դեռևս բավականաչափ զարգացած ինտելեկտուալ կարողություններ չունեք, փոխարենը շատ աշխատունակ եք: Մաքուր կարմա ունեք: Մի քանի մարմնավորումներից հետո հոգեպես զարգացած անձնավորություն կդառնաք: Եթե իհարկե չծանրացնեք ձեր կարման վատ մտքերով ու արարքներով: Կապիկ-Կշեռք Սիրում եք դուր գալ և բարենպաստ տպավորություն թողնելու համար պատրաստ եք շատ բանի գնալ: Կաշվից էլ դուրս կգաք, բայց կարժանանաք շրջապատի համակրանքին ու գովասանքին: Դա վատ չէ, եթե կապված չէ կյանքին սպառնացող վտանգի հետ: Եթե դա այդպես է, ապա մարդկանց դուր գալու ձեր այդ ձգտումը կպատժվի մյուս մարմնավորումների ժամանակ: Ձեր կարման մաքուր չէ, այնպես որ ժամանակ մի կորցրեք: Պետք է մաքրեք այն աստվածահաճո ու մարդասիրական արարքներով: Եթե դա հիմա չանեք, ձեր մյուս մարմնավորումների ժամանակ կպատժվեք ձեր թեթևամտության համար: Կապիկ-Կարիճ Դուք չեք սիրում կայունությունը, անընդհատ ձգտում եք ձեր կյանքում փոփոխություններ անել ու այն ավելի հետաքրքիր դարձնել: Սիրում եք արկածները: Սուր, խորաթափանց խելք ունեք, ունակ եք դուրս գալ նույնիսկ ամենախորամանկ ձևով լարված թակարդից: Կարմայով ձեզ համար նախորոշված է բժշկությամբ զբաղվել: Սակայն եթե ուրիշ ոլորտ էլ ընտրեք, մեծ դժբախտություն չէ: Կարևորը մարդասեր լինեք ու ձեր կարման չծանրացնեք վատ արարքներով ու մտքերով: Կապիկ-Աղեղնավոր Դուք պատրաստ եք մի ամբողջ հավերժություն սպասել ձեր հասանելիքը ստանալու համար: Սակայն ձեր կարմայի բարելավման համար լավ է հենց այդ սպասողական վիճակում էլ մնաք, քանի որ ձեր նպատակները միշտ չէ, որ լուսավոր ու մաքուր են: Այդ պատճառով երբեմն պետք էլ չէ ձգտել դրանց, առավել ևս՝ անել դա ցանկացած ճանապարհով: Կապիկ-Այծեղջյուր Դուք ամեն ինչում կարգապահություն ու համապատասխանություն եք սիրում: Մանրակրկիտ եք, ճշտակատար: Պատրաստ եք մի քանի անգամ վերաձևել աշխատանքը, մինչև այն լիակատար համապատասխանի ձեր սպասելիքներին ու նուրբ ճաշակին: Նախկին մարմնավորումների ժամանակ դուք քիչ եք ծանրացրել ձեր կարման: Աստիճանաբար մարեք պարտքերն, ու ձեր կյանքը ամբողջովին կհամապատասխանի ձեր ունեցած իդեալական պատկերացումներին: Կապիկ-Ջրհոս Դուք լավ խաղացող եք: Կարողանում եք թաքցնել ձեր զգացմունքները, այդ պատճառով էլ հաճախ հաջողակ եք: Դա վերաբերում է ինչպես խաղաքարտերով խաղին, այնպես էլ կյանքի հետ խաղին: Սակայն չափը մի անցեք: Ֆորտունան չի սիրում մարդկանց, ովքեր փորձում են հաղթել իրեն: Երբեմն պետք է լողալ հոսանքով ու չդիմադրել ճակատագրի կամքին: Եթե մեծ եռանդով չդիմադրեք, ապա մյուս մարմնավորման ժամանակ ռիսկի եք դիմում ֆիզիկապես ոչ լիարժեք ծնվել կամ էլ վթարի ենթարկվել: Կապիկ-Ձկներ Դուք զարմանալի հնարամիտ եք: Կարողանում եք հարմարվել կյանքի ցանկացած պայմանի: Ցանկացած իրավիճակում ու ցանկացած խմբում ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում: Շատ արագ եք կողմնորոշվում ու կարողանում եք օպտիմալ ուղին ընտրել: Դուք էներգետիկ վամպիր եք: Ձեր կարման պարտքեր ունի: Եթե հետևեք ձեր խոսքին ու զսպեք ձեզ այն պահին, երբ արդեն պատրաստ եք բռնկվել, ձեր պարտքերը, հնարավոր է, մարվեն: |
|