Ժողովրդական բժշկություն. Մասուրի բազմաթիվ բուժիչ կիրառումները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 347 | 12:00 | |
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ: Պատրաստման եղանակը
Մասուրի օգտակար հատկությունները և հակացուցումները Տարիներ շարունակ մասուրը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ որպես բուժական միջոց տարբեր հիվանդությունների դեմ։ Այն բժիշկներին հայտնի էր դեռևս հին և միջին դարերում իր բազմակողմանիությամբ և բազմաթիվ բուժիչ հատկություններով: Այն կիրառվում է որպես արդյունավետ դեղամիջոց մեր օրերում ևս: Օգտակար հատկությունները Իր մեջ պարունակվող բազմաթիվ օգտակար նյութերի ու վիտամինների շնորհիվ մասուրը խորհուրդ է տրվում օգտագործել շատ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: Մասուրի օգտակար հատկությունները ճանաչված են ոչ միայն ժողովրդական, այլև՝ պաշտոնական բժշկության կողմից: Օրինակ՝ մասուրի յուղը օգտագործվում է կոսմետոլոգիայի մեջ: Մասուրը բնութագրվում է հետևյալ բուժիչ հատկանիշներով.
Մասուրի թուրմը դրական ազդեցություն է ունենում արյունատար համակարգի վրա՝ մաքրելով արյունը տարբեր վնասակար նյութերից, նպաստում է արյան կարմիր մարմինների արտադրմանը և լավացնում է անոթների վիճակը: Հատկապես այն արժեքավոր է սակավարունության, լյարդի, երիկամների և միզապարկի բոլոր տեսակի հիվանդությունների ժամանակ: Կարևոր է. երեխաների համար մասուրի առողջարար հատկությունների մասին գիտի յուրաքանչյուր մայրիկ և տատիկ: Հարյուրավոր տարիներ մասուրը օգտագործվել է որպես բուժական միջոց տարատեսակ հարբուխային հիվանդությունների դեմ: Այն թույլ է տալիս ոչ միայն ամրացնել օրգանիզմը, այլև՝ բարձրացնել դիմադրողականությունը, ինչը հատկապես կարևոր է տարվա ցուրտ եղանակներին: Պարբերաբար ըմպելով մասուրի թեյ՝ դուք պաշտպանում եք ձեր օրգանիզմը տարբեր վարակներից և բակտերիաներից, որոնք կարող են առաջացնել շնչառական համակարգի հիվանդություններ: Մասուրի թուրմը բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, քանի որ ավելացնում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչը, իր հերթին, ավելացնում է ախորժակը: Այն խորհուրդ է տրվում նրանց, ովքեր բողոքում են վատ ախորժակից, ինչպես նաև՝ այլ դեղամիջոցների հետ միասին օգտագործվում է որպես քաշ հավաքելու միջոց չափազանց նիհարության դեպքում: Ուշադրություն՝ ստամոքսի խոցի և գաստրիտի դեպքում մասուրը խորհուրդ չի տրվում: Մասուրը հղիության ժամանակ ևս ունի որոշ հակացուցումներ: Լավ է ազդում մասուրը նաև նյարդային համակարգի վրա: Այն թուլացում է նյարդերը, հեռացում տագնապի զգացումը, վերացնում է լարվածությունը։ Բույսը արդյունավետ է նաև քնի կարգավորման համար: Մասուրից պատրաստված թեյը օգտակար է նրանց, ովքեր տառապում են անքնությունից և հաճախակի մղձավանջներից: Պայքարում է մաշկի հոգնածության դեմ ևս: Մասուրի թուրմը բարելավում է կանանց և տղամարդկանց միզասեռական համակարգի աշխատանքը: Այն օգնում է առատ արյունահոսություն ժամանակ, գերհոգնածության հետևանքով ուշագնացության դեպքում, բարելավում է սեռական գեղձերի աշխատանքը: Խորհուրդ է տրվում մասուր օգտագործել լյարդի և երիկամների տարբեր հիվանդությունների բուժման ընթացքում: Բացի այդ, այն հանդիսանում է քաղցկեղի արդյունավետ բուժմանը նպաստող միջոց: Ուշադրություն՝ մասուրը հակացուցված է նաև նրանց, ովքեր տառապում են սրտային անբավարարությամբ, նրա բուժիչ հատկությունները օգնում են նաև թրոմբոֆլեբիտի ժամանակ: Կիրառելով մասուր թրջոցների տեսքով՝ կարելի է բուժել մաշկի տարբեր հիվանդություններ և վնասվածքներ: Այն արդյունավետ է քերծվածքների, վերքերի, ալերգիկ բորբոքումների, դերմատիտի, ֆուրունկուլյոզի դեպքում: Այրվածքների ժամանակ մասուրը կարող է թեթևացնել վնասված հատվածի ցավը և արագացնել ապաքինումը: |
|