ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Մարմնի տարբեր խնդիրների վերացումը տնային պայմաններում
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 410 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Արյունահոսող լնդերը բուժելու համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է բերանը ողողել կաղնու կեղևի և լորենու ծաղկի եփուկով։

Ջարդվածքի ու ճմլվածքի հետևանքով առաջացած վերքերը բուժելու համար օգտագործել սրոհունդի (զվերոբոյ) կանաչից պատրաստված թրջոցներ. 1 ճաշի գդալ ծեծված սրոհունդի կանաչը լցնել կես շիշ օղու մեջ և ամուր խցանելուց հետո՝ մեկ շաբաթ թրմել։ Այնուհետև շաբաթական 1-2 անգամ թրջոցներով սրբել վերքը։

Դեմքի մաշկի բորբոքվածության և դուրս տված բշտիկների բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել հալվեի (ալոե) տերևներից պատրաստված լուծույթը։ Հալվեի տերևները նախապես 10 օր մութ ու սառը տեղում պահելուց հետո մանրացնել, տրորել, հասցնել շիլայանման զանգվածի և լցնել եռացրած սառը ջրի մեջ, նկատի ունենալով` 1 մաս հալվեի տերև, 5 մաս ջուր։ Այնուհետև 1 ժամ թրմելուց հետո նորից եռացնել 2-3 րոպե, որից հետո` սառեցնել ու սրբել դեմքի ճարպոտ մաշկը։

Մաշկի բորբոքվածության, եռաքորի և էկզեմայի համար օգտագործել հետևյալ դեղամիջոցը. 1 բաժակ կեչու բողբոջները լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ և եփել 15-20 րոպե։ Այնուհետև սառեցնել, քամել ու լվանալ դեմքը:

Այրվածքի կամ բորբոքվածության պատճառով առաջացած վերքերը բուժելու համար օգտագործել հետևյալ դեղամիջոցը. 1 մաս մանրացրած, փոշու վերածած սրոհունդը լցնել 2 մաս ձիթապտղի յուղի վրա և 2-8 շաբաթ թրմելուց հետո քամել, թանզիֆը թրջել այդ լուծույթի մեջ և դնել այրվածքի կամ բորբոքվածության պատճառով առաջացած վերքի վրա։

Մաշկի բորբոքվածության, ճմլվածքների ու քերծվածքների պատճառով առաջացած վերքերը բուժելու համար խորհուրդ է տրվում օգտագործել եզան լեզու և հազարատերևուկի խառնուրդը։ Ջղախոտի և հազարատերևուկի տերևները լվանալ, մանրացնել և ապա, հավասարաչափ իրար խառնելուց հետո, փաթաթել թանզիֆի մեջ ու դնել վերքի վրա։ Այս դեղամիջոցը ունի նաև արյունարգել և հականեխիչ հատկություն:

Գիշերները միզամղման գործողությունները կանոնավորելու համար խորհուրդ է տրվում սրոհունդի և տերեփուկի հավասարաչափ խառնուրդը թրմել և օգտագործել ինչպես թեյ:

Փորկապության դեպքում օգտագործել հետևյալ բուժամիջոցները. 1 բաժակ կեֆիրին խառնել 10 գրամ բուսական յուղ և քնելուց առաջ ճաշի գդալով ուտել: Առավոտյան` ուտելուց առաջ 1 ճաշի գդալ մեղրը լուծել 1 բաժակ սառը ջրի մեջ և ոչ մեծ կումերով խմել:

Կամ 150 գրամ հալվեի հյութը խառնել 300 գրամ մեղրին, պահել սառնարանում և օրը 2 անգամ ճաշի գդալով խմել:

Օրը 1 անգամ խմել թարմ կարտոֆիլի հյութ` 1/4-1/2 բաժակի չափով։ 2 թեյի գդալ խատուտիկի աղացած արմատները լցնել եռացրած սառը ջրի մեջ, թրմել 8 ժամ և ապա 1/4 բաժակի չափով խմել օրը 4 անգամ։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 410 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0