Ժողովրդական բժշկություն. Ինչպես շատ արագ ազատվել միգրենից
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 359 | 12:00 | |
Միգրենը կարող է ուժեղ ցավեր առաջացնել: Այն էապես ազդում է կյանքի որակի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ դեղերը չեն տալիս ցանկալի արդյունքը: Միգրենով տառապողների համար առաջարկում ենք ցավից ազատվելու շատ պարզ մեթոդներ: 1. Միգրենի հետևանքով առաջացած ջղաձգումներից ազատվելու համար վերցրեք ½ ճ/գ մանրացված կայնեյան պատիճապղպեղ ու վրան լցրեք 1 բաժակ տաք ջուր(40°С ոչ ավել):Ավելացրեք ¼ թեյի գդալ կիտրոնի հյութ և ½ թ/գ մեղր:Մանրակրկիտ խառնեք բաղադրիչներն ու կում-կում խմեք: 2. Վերցրեք 1 բաժակ տաք ջուր և ավելացրեք 1-ական ճ/գ քացաք ու մեղր: Խառնեք մինչև որ բաղադրիչները լիովին լուծվեն ու շատ դանդաղ, կում- կում խմեք այն: 3. Եթե ձեզ շատ է անհանգստացնում միգրենը, ապա ձեր սննդակարգի մեջ օրական 4 անգամ ներառեք երիցուկով, կիտրոնով ու մեղրով թեյը: Թեյի համար հարկավոր կլինի 2 գդալ երիցուկի ծաղիկ և 1բաժակ եռացրած ջուր: Միգրենից ազատվելու գործում կարող է օգնել նաև հիմալայան աղը: Աղի այս տեսակը հարուստ է հանքանյութերով, բազմաթիվ էլեմենտներով, որոնք օգտակար են օրգանիզմին: Այս միջոցը կօգնի թեթևացնել միգրենի ցավերը, հավասարակշռել թթվահիմնային հավասարակշռությունը, ամրացնել նյարդային համակարգը: Կիտրոնի հյութը քամեք, ավելացրեք 2 թեյի գդալ հիմալայան աղ: Լավ խառնեք: Խառնուրդը լցրեք մեծ տարայի մեջ, մի բաժակ ջուր ավելացրեք, խմեք հյութը: Համը հաճելի չէ, բայց որոշ ժամանակ անց կզգաք արդյունքը: Ուշադրություն: Արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց չի կարելի օգտագործել այս միջոցը: Հիշե՛ք, որ ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը: Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: |
|